Աշնանային հեծություններ
Իրիկուններն ես կը խոկամ,ամայության երգը կ’ացնիպատուհանիս երբ առջևեն,անկապ ձայներ զիս կը թովեն,հոգվույս մեջեն մերթ Աշունիկ’անցնի հանկարծ ուրուն տարտամ:
Գիշերն համբուն ես կ’երազեմցավը կյանքի Աշուններուն,ու շամբուշ հովն` որ կը տանիդեպի տամուկ խորշեր նըսեմ`զոս տերևի տեսիլն աղփուն,որ օդին մեջ կը տատանի:
Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմպարուտակը մըշուշներուն,զոր գիշերվան անտես ձեռքերթույլ միջոցին մեջ են ձըգեր,վըհատության պես մոլորուն`զոր քաշած է սերն հոգվույն դեմ:
Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,մառախուղին ու հովին դեմ,ու դաշտերուն մեջ ամայի,ուր աչքն ահով միշտ կը նայի,դիտել` տժգույն ու դալկադեմբարձունքներուն տամուկն ու վիշտ:
Հոգիս հիմակ հափրանքն ունիսիրո խանդ ու հրայրքներուն,ու ծաղկալից եղկ ջերմությանվայելքեն վերջ բազմաբուրյան,կ’ուզե մշուշն այս օրորուն,ու ցրտագին զովքն Աշունի:
Comments
Loading comments…