Աշնան ծաղիկներ

Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.Լըքված, անտերունջ հոգիներուն պես.Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես,Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն:

Գոս տերևներուն հետ, արագ արագ,Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն.Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն,Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ:

Արևուն վերջին ցոլքերն աննըշույլԿը մարին գոգը ամպին մըթագույն.Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն,Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ:

Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդունԱնըզգայության ձյունին տակ, ավա՜ղ,Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղԿը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն…

Comments

Loading comments…