Արդի մարդուն հայր մերը տո՜ւր ինծի, տեր…

Դուրյան սրբազանին

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան`Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Եվ ես` հանգույն երփնալուցկի վառող մանկան`Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան`Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան`Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան`Զայն իմ մտքիս ծըխեմ` զերթ խունկ բազմաբուրյան:

Տու¯ր ինծի, Տե¯ր, ուրախությունն անանձնական,Ու չըլլա որ ուիշներու կոծն ու կականԽեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Տու¯ր ինծի, Տե¯ր ուրախությունն անանձնական,Ու չըլլա¯ որ ծափիս ձայնին երգը գուժկանԵսիս սենյա¯կն ունենա` ցու¯րտ առանձնարան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան`Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ու բաղխեմ զայն սրտի սժայռին` իբրև մական`Որ բղխեցնե ջուրն անեկմիտ երանության:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Զայն ջուրերու վըրա ձըգեմ իբրև ուռկան,Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Զայն իբր անձրև ցողեմ ամեն դաշտին վըրան,Զայն իբր արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ժողվել` հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,Պարզ մարդերուն` գեղջուկներուն ու բանվորին:

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.Ժողվել` հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնականՀոգվույն ամեն մասնիկներուն մեջ` ամեն ժամ:

Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն`

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական:

Comments

Loading comments…