Արհամարհանք (Միսաք Մեծարենց)
< 1 > ՓՈՇԻՆ
Ռուբեն Զարդարյանին
Շարքովն եզերված բարտիներու հոծԼայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ,Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ,Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ:
Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուրՈւռեցած շունչովն բիրտ հովին հըսկա.Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկաՆենգություններուդ, դավերուդ անլուր:
Եվ ինչպես հովը կը քալե արագ,Փոշիի անթիվ ամպերուն բոլորՑրվելով խառնակ տարրերը մոլոր,Տիրապետումի հույզերով վայրագ:
Արհամարհանքիս հովն ալ անխընաՊիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ,Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդՍիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա:
< 2 > ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ
Քերթողի վառ խանդով գրվածՔառյակներեն ավելի,Ես կը սիրեմ նրբակազմած,Գունեղ քառյակը ծաղկի:
Նկարագեղ ոճով գծվածՊատկերն հուզիչ է նվազ,Քան դաշտերե լայնատարածՔաղված ծաղիկն հեշտանազ:
Հո՛ն, բաժակին մեջ ծաղիկինՈսկեփոշի թևով գեջ,Սիրով պատած սիրտի մ’անգինԿ’առնե պատկերն ելևէջ:
Այդ պատկերը շատ ավելիՀուզիչ է` քան քերթողինՀույզով մ’անհուն, անպատմելիԳրած տողերն քառյակին:
< 3 > ՄԵՐԺՈՒՄ
Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ,Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ,Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր.Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:
Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկՈւ սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկԺպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ.Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:
Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր,Այդ “ոչ”ըդ սուր սիրտես սորեց արյուններ.Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածինԳալարեցուց սևերու մեջ իմ հոգին:
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր.Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնիԸմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի:
1902, Սվազ
Comments
Loading comments…