Գիշերին երազանքը

Աղջամուղջին մեջ գիշերը կ'երազեՊայծառ այգուն վառ շրթները կեռասե.Ու ցնծության լույս աստղերը կը ժպտինՀրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.

Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդԳիշերն այգը կ'երազե զերթ մեկ անդունդ.Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովինԱնձրևի հորդ արցունքները կը թորին։

Comments

Loading comments…