Դեղին վարդեր

Փթթեցե՛ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ’աղու,Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:

Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:

Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր— Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր…

— Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,Երգեցե՛ք միշտ ընկճվածի երգերն աղու,Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:

Comments

Loading comments…