Երգը (Միսաք Մեծարենց)

Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահՁույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե,Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահԳունդեր հըսկա՝ կազմակերպված ծառերե:

Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ,Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն,Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ,Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն:

Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի,Խորհրդավոր լռության մեջ գիշերին,Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լիԹաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին:

Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի,Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի,Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվիՄասնակցելով մարդուն երգի սև սուգի:

Comments

Loading comments…