Իրիկվան մեջ խորին...

Իրիկվան մեջ խորին,Երբ օդահած կը թռչի,Ծիրանեծաղիկ փետուր անուրջի՝Հիր ճառագայթն արևին՝Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի:Իրիկվան մեջ խորին,Երանգներ երբ ջուրինՄեջը մարմըրին,Ու թանձրամած ժըխորինԻյնան թևերը մեկեն.Իրիկվան մեջ խորին՝Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ՝Հովիկ նաժիշտն՝ իր ջուրինԽաժ հանդերձը փոթելու:Եվ իրիկվան մեջ խորին,Ծանըր ինչպես ալելու,Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ,Դեռ համեցող հոտն ըսպիտակԳառնուկներուն՝Որոնք հեռո՜ւն՝Մըթնշաղին մեջ կ’իյնանԲադիլներուն պես ձյունին:Եվ իրիկվան մեջ խորին,Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան,Կարկաջն աղբյուրին,Իր շրջակայքիՀովանոցներուն մեջ կը պըտուտքի,Հոն ծաղիկներուն ու տերևին հետ,Ըսպասելու որ ծագիԼույսն առաջին լուսավորին:

Comments

Loading comments…