Ի՜նչ արբեցությամբ…

Գեղամ Բարսեղյան բարեկամիս

Ի՜նչ արբեցությամբ, ծառեր, լույսին մեջ,Ծառեր հովին մեջ և անձրևներուն,Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ,Ու ծառեր մատաղ` ծովածուփ կանանչՑորենի ցանքին գոգն ինկած շվարուն`Ամենն ալ կյանքին կ’ըմպեն հորդ ճաճանչ:Ի՜նչ արբեցությամբ խոտն` որ հողեն վերԿ’ելլե, ըզմայլո՜ւն` կը բանա լույսին`Վայրկյան մը ապրող իր ցողե աչքեր:Ի՜նչ արբեցությամբ ծաղիկներ շաղին,Ծաղիկներ լույսին, մտերիմ ձեռքին,Ըսպասումներուն մեջ կը նըվաղին:Ի՜նչ արբեցությամբ ամենմեկ արոտ,Ամենմեկ բլրակ` իր կանանչ ճակտինԿը կապե երփնած ծաղկե նարոտ:Ի՜նչ արբեցությամբ դաշտերեն խորոտ,Եվ հարս հովիտեն` կարմըրոտանիԿ’առնե արագիլն իր դարձին կարոտ:Ի՜նչ արբեցությամբ սարյակներն, արթուն,Լո՜ւյսը կը ծըծեն, լո՜ւյսը կը հծծեն,Մրգաստաններու մեջեն սաղարթուն:Ի՜նչ արբեցությկամբ ձյուն ճայեր, ծըփին,Բարձրեն` օդաճեմ լյուղ կու գան. արփինՄեջ կ’ոսկեզօծին ու կը թևանան:Ի՜նչ արբեցությամբ տատրակն հարսենի,Առագաստ ըրած ծառի հովանին`Կըսպասե տարփոտ իր վարուժանին:Ի՜նչ արբեցությամբ թիթեռն է բացեր,Լելակի մանրիկ լիճին վրա փրփրուն`Առագաստաշեն իր կաթ թևիկներ:Ի՜նչ արբեցությամբ ծիրանի դաշտինՇեկ ծաղիկներուն մը վազե մեղուն,Ծըծել իգայի պտկունքներն հեշտին:Ի՜նչ արբեցությամբ ծովերն են կապույտ,Գետերն` հորդաջուր, աղբյուրներ` զեղուն,Լիճեր` խաժագույն, առուն` շուտափույթ,Լոռածամ առուն` որ կ’անցնի քովենՈւռեստաններու գեջ լսնակապույտ:Ի՜նչ արբեցությամբ ամպեր կը թոթվենՀրաշալի հեղուկն իրենց ըստինքին`Որ զերթ ասղանի վար կը սողոսկի`Մարելու երկրին պասուքը ոսկի:Ի՜նչ արբեցությամբ զայն կո՜ւշտ կը խըմեՀամագրավ տապեն սարսատած հողինԾընունդներն ամեն, ծակտիքներն ամեն:Ի՜նչ արբեցությամբ հոգին կ’ընդգրկեԱլյակն հորդահոս` ծայրիի բույրին,Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանիԲազմաբուրումներն ըստաշխ ու խունկե:Ի՜նչ արբեցությամբ կ’ընդգրկե անի.Բոլոր ձևերն ու երանգներն ամեն,Բոլոր գոյությանց, բոլոր տարրերունԻր մեջ անդրադարձ ծիածանում են`Աստվա՜ծն` որ եղավ` չե՜ս գիտե ուրկե՜…

Comments

Loading comments…