Խոնջ իրիկունն արագորեն

Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպի խավարբուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար:

Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կուլան դուրսը անդուլ.պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.փակ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անձկությամբ դուրս կը նային.ա՜հ, լըռությունն որ կը տևե՜, և ըստվերներն ու կը քալե՜ն…

Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումինդուն չե՜ս գիտեր թե ի՛նչ կը զգամ գուրգուրանքես երբոր իմին`քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն…

Comments

Loading comments…