Հանգապատում “սենպոլիզմ”ը ափասլանին

Հանգական խոնարհությամբ

Կեցեք որ պատմեմ ձեզի արկածներս…Օր մ’Հալ Դպրության մտա սեմեն ներս.– Դռնապան չկա՜ր, բարեբա՜խտ էի,Բախտ` զոր քիչերուն պիտի մաղթեի…–Արդ, Հայ Դպրության մտա սեմեն ներս– Ա՜հ, ի՞նչպես պատմեմ ձեզի հուզումներս…Ուղղեցի քայլերս երկչոտ ու տըկար,Սանդուխներեն վա՜ր` ուր չկա՜ր սենյակ.Զո՜ւր հնչեցուցի ես երգ ու ձայնակ,Զո՜ւր ես պարզեցի երկնամփոփ աղեղ,Զո՜ւր պատ շարեցի, տնկեցի բաղեղ,Քար քարի վըրա դըրի ես հարմար.Տունն այս Դպրության, ավա՜ղ, չէ՜ր շեննար`Թե քար շարեին հազար հավիտյանԴավիթ Կուլանն իսկ և Առյուծն Ալփյան…

⁂

Հանկարծ ուրիշ դուռ մ’երևաց աչքիս.Պարտեզին դո՜ւռն էր, ու թրթռաց հոգիս:Քնարիս անցուցի նոբըզնոր թելեր,Ու ճիշդ այն պահուն մեկը դուրս կ’ելլեր,– Մեռճան Բալսամյա՜ն, ձայն մ’ըսավ ներսես–Ու սըպրդեցա նոր դուռեն ներս ես,Պարտեզին մեջ կար… սոխ, սխտոր, բանճար,Նրեցե՛ք… կաղամբ ալ, և անպատճառԱմեն ինչ` որուն կ’ըլլար միշտ վըճար,Զոր կողովալիր ծախելուն կար ճար:Կար քիչ մ’ամեն բան, ածու մ’ալ ծաղիկԶոր կը հոտոտենք, թե չըսրդողիք:

⁂

Երբ ներս մըտա ես, ավա՜ղ, ի՜նչ մեծ ցավ,Ամենմեկ ծաղիկ հանկարծ մարդացավ:Ավանդ Տերանցյան, բացած իր գլխարկ,Ըսավ. – Ըզգացումդ` հըրա՜շք. ու չէ խակԵրբեք լեզո՛ւն ալ զոր կը գործածես,Համբավիդ պիտի կատարեմ ես ծես:Մեռճան Բալսամյան նոր ներս կը մտներ,Այս անգամ Նովիք Առմանն ալ հետն էր:Նովիք Առմանին փսփսաց Մեռճան,– Ո՛չ Չագմագճըլար, և ո՛չ ի Մեռճան,Չին, Ճաբոն, Սեյլան, ո՜չ մեկ գրավառաճՊետք չէ՛ այս գիրք հանե ի վաճառ:Ի՞նչ, իմ համբավիս քայքայե՜լ տաճար,Ու քու ցորենիդ տեղ դընել հաճա՜ր.Ես ժանյակներու անհուն կրպակն եմ,Եվ ազնըվական կըրունկ կը պագեմ.Մինչ անոնք կ’երգեն գորտ, շերամ, պաճար,Ամեն ինչ` որ է գռեհիկ, անհանճար,Անոնց գրչակը կ’եղծե չարաչար:Այս մոլար կապկումն ո՞վ է մեզ բերեր.– Նովիք Առմանն էր որ կը փըրփըրեր. –Դուն մե՜ծ համբավովդ եղիր անվեհե՜ր.Անոնց ու քու մեջ կան անդունդ, վիհե՜ր.Դուն երազանք ես, անոնք` զառանցանք,Դուն` ծաղիկ, պատրանք, իսկ անոնք` փորձանք,Դուն դարիճենիկ` անոնք… քարմարցանկ:Ու Նովիք Առման, ճիգելով դժվար,Լոլիկի գույնով բըլուրե մը վարԳըլտորեց հանկարծ պարապ մեկ տակառ.Ու գինով անոր աղմուկեն վայրէջ,Կըսկսեր մոռնալ ինքզինքն էջե էջ:Անկոպ Քարակոփ, բացած իր թևեր,Կ’ըսեր. Վե՜ր անցիր, մի՜շտ ավելի վեր:Եվ ամեն ամի՜ քերթող Դրանիկ ՃրագԿը հծծեր. Ավա՜ղ, ի՛նչ աղբյուր ճրճրակ,Ե՛ս մեկ հորդումով ծածկեմ ավազ, ակ.Ինձմե՜ է գողցեր ամենն… ավազակ:Ճաճանչ Եկույան շուտ արձագանգեց.– Ճիշդ է, մե՜ծ մասը անկե՛ց է, անկե՛ց:Թագվոր Զատիկյան ոտք ելավ. Արի՜,Դուն պիտի ըլլաս քերթող մեծ կարի՜:Օհան Ապտակցին հնչեցուց իր փող.– Կ’արժե որ կարդանք մենք ասոր ներբող.Քանզի ունի ան գաղտնիք, մոգություն,Ճառագայթ Ռեոնթկեն ու ճառագայթ… Տյո՜ւն:Այս պահուն մեկն` որ խիստ ըզբաղված էր,Հանկարծ բարկությամբ կուրծքը կը ծեծեր:Ի՞նչ, ի՞նչ “Սենպոլիզմ”. խե՜նթ է, ո՜վ դիք, է՞րԴուք ասոր ոտքն ու ձեռքը չեք կապեր.Մանավանդ… ջեռքերն, ա՜հ, ձեռքեր, ձեռքե՜ր,Որ կը հանդգնին ութ հարյուր տողովԱռուն գլտորել իմ կութքիս կողով:Դավիթ Կուլանյան կըսեր` – Պո՜շ, չա՛րժեր…Է՜հ, գեշ չէ… շա՜տ լավ… սակայն իր ույժերՀանճարի հըզոր կամք մը չէ՛ շարժեր:Երամ Տևտոնյան կ’ըսեր. ԱրշալույսՈւ արև ծագեց ձեզ և… եղկելույս:Ու Զանդիկ Քոշյան. Լա՛վ է, գեղեցիկՔայլերնիդ դեպի ի Պառնաս ուղղեցիք.Բայց երբ հարկ ըլլա ձեզ գտնել տարտամ՝Ես կարավանին առջևեն կ’երթամ:Եղյամ Պարստեղյան դատած էր. Կեցցե՜…Տաղարանդ, իրա՛վ, մեզ համար գա՛նձ է.Նոր քերթողության ռահահորդն ես դուն.Ճակատագի՛րդ իսկ՝ լուտանքը մարդուն:Եդուարդ Արփիյան. “Լա՛վ է, լա՛վ,–ըսավ–Երբեք գիրքերուն չկարդանք պարսավ.Զի հեղինակն ալ պետք չէ՛, որ հա՜րկավ,Իր ջանքին ի վարձ կ’ըլլե հող ու… կավ:Զատիկ Արգադիր. Ո՜հ, ամենն են մուխ.Դուն՝ բո՜ց մը մաքո՝ւր ծախի՜չ, խորամո՜ւխ:“Խո՜սք կ’ուզեմ, պոռավԳիստրոս Փաթեթյան՝– Հապա ուրեմըն ե՛ս ալ գամ ատյան. –Որ մեծ գիրքերու ետին ապաստան,Կը շիներ իմս ու իսթերու լիսթան:Բայց, ավա՜ղ, խոսքի կը տիրեր մե՜ծ սով.Ու խոսք չըտվին իրեն… ամիսով:

Երբոր պարտեզեն պահ մը դուրս ելա,Մեկը կը հծծեր. Ի՛նչ քաղցրիկ լիլա.Մյուս մըն ալ. “Ո՛վ Տե՜ր, ի՜նչ… խատա-պելա…Մեծարենցի տեղ գտավ`ՀՐԱՉՅԱ”:

Comments

Loading comments…