Հոգեհանգիստ (Միսաք Մեծարենց)

Կը թռվըռա զանգակին վանկը թռչուն,Ոսկի նափորտ հագած շաբաթ իրիկվանՏիրանըվեր քըղանցքին տակ դողդոջուն,Ու ծուխին մեջ մըթնշաղին երեկվան:

Անդոհության ալիք մը ներս կը խուժեՊիրկ հորջանքեն պատուհանիս կիսաբաց.Հովին ծեծեն, մարդուն քաղցեն խուսափած՝Թռչնիկ մըն է՝ որ իր ցավը կը գուժե:

Եկքանիկ մը՝ դեղնակիտված, հողմահարԹևիներով՝ իրիկվան մեջ մոլորուն.Անծայրածիր իրիկվան մեջ դողահա՛ր՝Կ’եղբայրանա խուցիս գըթած իրերուն:

Իրիկունս է խունկ ու ցավով միգամած.—Խնկամանն է ծուխով, թռչնիկն ոգևար:Հոգիիս մեջ կըզգամ շարժում մը դժվար.Անդրաշխարհին հակող շարժում մը կամաց:

Նրբանցքին մեջ մայրս աղոթք մը կը հծծե,Կ’ապրեցընե սիելիներն իր ամեն,Լույսեու մեջ ընկողմանած՝ մեկնումենՎերջ իրիկվան՝ ժպտող, անտես մեկ խուցե:

Թռչնակն հոգին տախտակներուն կը ծեծե,Ու պատերուն, ու հոգիիս վրդոված.Թռչնակն՝ հոգին կ’ուղղե անտես մեկ գիծե՝Անծանոթին մեջ որոնել իր Աստված:

Խունկը ճամբա կ’ուզե անցքին անդրաշխարհ,Հեք թռչնակին հոգի՜ն կ’ըլլա այդ ճամբան,Ու թռչնակն ալ կ’ուզեր աննյութ մեկ դամբան,—Խունկին ծուխը կը պարուրե իր նշխար:

Աներկրային, խաղաղ ձայնը կը լըսեՄեռածներու հուշքին՝ հոգիս իմ հանգիստ.Օ՜հ, ես չըկա՜մ իրիկվան մեջ լըռանիստ.Հոծ իրիկվան մեջ այս երանգ ու լույսե:

Մայրս աղոթքեն վերջ արցունքը կը սրբե.Խաչանիշմը կ’ըլլա թռչնիկն՝ օրհնականԱյս վայրկյանին՝ զոր կ’արծաթե լուսինկան՝Կ’ողջագուրե՜ իր ծոցին մեջ սատափե:

Comments

Loading comments…