Հովը
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,Հովն հերաձակ աշունին.Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպեսԽաղընկեր մը` դրան ետին մոռցըված`Պատուհանըս մատնահարեց ու անցավ,Հովն հերաձակ աշունին:
Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,Ու շվարուն ու հոգնած.Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուսՊարապնդումն է դատարկ.Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,Ու շվարուն ու հոգնած:
Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ.Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.Թուփին, ջուրին, տերևին.Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնեսԾառին կատարն է թառած:
Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալՄայր թուփերու քըղանցքին.Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`Կը քրքըջա զինք անդին:Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,Նույն վայրկյանին կը փախչի,Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,
Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ…
Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,Կըռնակես վե՜ր կը մագլի,Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծՈւժգին մեջքիս կը փարի:
Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`Վաղո՜ւց փախեր է արդեն,Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդենԿ’առնե անոր սակավարյուն շափրակներ.Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`Կըռնակես վե՜ր կը մագլի…
Comments
Loading comments…