Ձմռան ցուրտ գիշեր

Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,թո՜ղ որ լիառատ ծծեմ` հեշտագինկաթը մեղմահոս լույսիդ տարփանքինու զով շաղերուդ կախարդանքը թաց:Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,հոսե՛ սրտիս մեջ դյութանքիդ ալիք.ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկպուտ-պուտ կաթեցու՛ր հոդվույս սիրաջեր:Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.կուզեմ որ մեռնի՛ն տիվ ու ժամանակ`ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:Ու դաբիրներու՜դ իյնամ ծնրադիր,այս պաղատագին շարժուձեւիս մեջ,ու մինչ կողողեն զիս ցոլքերդ անշեջ,աչքերս ալ մոռնան տակավ այս նատիր:Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՛ զիս,ընդունե՜, միստիք ո՛վ անդորրություն,իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,եւ համբույրն անանց` զոր կուտա հոգիս:Սենյակս է լեցուն հուշքերովն աղիերեկի հովին վայրագ տարփանքին.ու դեռ կը հծծեն խորշերն ողբագինվախը գրգանքին անոր կատաղի:Ն՛երս խուժե ուժգին. նե՜րս պատուհանեսու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգինքու սրբությունով իր խորշերն հորդին,եւ ես արթնանամ վաղնջուց քունես:Համբույրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց,թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագինկաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝ու զով շաղերուդ կախարդանքը թաց:

Comments

Loading comments…