Ձյունի ցնծություն

Պարն է ձյունին, փըսփըսուքը պարիկներուն,Որ տանիքին վըրա ճերմակ էջ մը կ’ըլլա՝Ուր կը հածի գիրն անուրջիս իմ օրորուն.Որ հոգվույս մեջ ալ ըսպիտակ հորձք մը կ’ըլլա,Ու կը խուժե սարերեն վար գորշ խոհանքիս:

Եվ արևի՜ն կըսպասեմ ես ցնծապատար,Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ.Ունկնդրելու զանգակն անոր պատարագին,Ու դիտելու լույսե աղջիկն՝ որ պիտի տարԱռջի բոցը՝ հուզումներուս մարած ճրագին:

Ու տոնելու՝ ճերմակին փառքն այս ձյունեղեն,Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին,Ու կանչելու համար հոգվույս մեջ վերըստինՃերմակ հույլ մը վաղընջական անուջներեն,Ու ծիածան մը գույներե վայրավատին:

Comments

Loading comments…