Մահը (Միսաք Մեծարենց)

(Մանուկնեը կը խոսակցին)

— Հիմա աղբյուրեն անցան:

— Հիմա այգիե՜ն ալ անցան:

— Հիմա գերեզմանատո՜ւնն են:

— Հիմա թաղեցի՜ն…

— Հիմա կը կարդան վրան. կը լսե՞…

— Հիմա ա՜լ չի լսեր:

— Հիմա ա՜լ չի տեսներ:

— Հիմա թուքը չի՛ կրնար կլլել:

— Հիմա չի կրնար պոռալ:

— Հիամ ահլվեցա՛վ…

— Հիամ կը դառնան:

— Հիմա մի՜ս մինակ է…

— Հիմա ալ չը՜ պիտի գա:

— Հիմա ալ չը՜ պիտի գա:

— Հիմա ալ չը՜ պիտի գա:

— Հիմա ալ չը՜պիտի գա…

Comments

Loading comments…