Մեղուները

Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,ոսկի երիզ մը բանալովու զանակներ անձրևելենթըռան, գացին, երամ երամ.անցան, գացին դարուղիեն,կիսաթափանց մըշուշներու ապրշում քողքը պատռելենև հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին:

Արևակի, սուտակներու ու զյումրյութիփաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին,ծործորներեն, բացավայրեն,ու ցորենի գանդաշներեն անցան անդին.ես գետափին մոտ մընացի վարատակա՜ն,մելամաղձիկ երազս հըղածդեպ հեռավոր ծաղկաստաններ`ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս:

Մեղուներն իմ տենչանքներուս`միջօրետքի պահերեն վերջ,որոնց դարձին ես կըսպասեմ`ուղեկուրուս զակատելով:Ահա՜ օրն ալ մըթագնեցավ,և ես ի զո՜ւր տարաժամդեռ կըսպասեմ անոնց հևքոտ ու մեղրազօծ վերադարձին:

Ա՜հ, այս ցայգունպիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամփաներենալ հափրացա՜ծ, ուշակորույս,գիշերներու ըմպած գինին խավարածոր,պիտի անցնի՜մ ես այս գիշեր`երկյուղիս սեպ ճամփաներեն,իմ գանկիս տակհույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն:

Ալ հոգնա՜ծ եմըսպասելեն տենչանքներուս մեղրին անույշ,ու տարաժամ այս հածումին մեջ երջանի՜կ պիտի ըլլամ,եթե թունեղ խա՜յթ իսկ բերենուղեմոլար մեղուներն իմ տենչանքներուս:

Comments

Loading comments…