Մերժում
Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկդուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։
Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։
Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագինգալարեցուց սևերու մեջ իմ հոգին։
Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնիըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի։
Comments
Loading comments…