Մտերմիկ տեսիլներ
Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,կափկափելով համբարուի հեքիաթներ,թախծապատում բարբառի հո՜ծ կշռություն,որ կ’ակոսե լուռն աշնանի գիշերին:
Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշնոր կը հագնի լույսի մետաքս թելերովշարամանված պատմուճանն իր մըշուշե`ուր մերթ շողակն օդաքարին կը վառի,
Ու բոժոժին ձայնեղ՝ գանգյունն արծաթե...Ու սայլորդին ըստվերն որ` գո՜րշ` կ’երկարի՜.ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կ’ամպանա`ու լազվարթե գիծը ճամփուն հեռացող…։
Comments
Loading comments…