Յիշատակ

Գիշեր է լուռ, մութը պատած է չորս դին,Մըտածում մը կը սավառնի վեր, ետին,Ստվերամած ու մթասքող ամպերուն.Եվ կիսատված խուրհուրդներս թև կառնուն.

Մըտածում մը կը սավառնի վեր, հեռո՜ւն,Խորհրդավոր քողարկումի մութին տակ.Ու աչքերս խորհրդամած, սևեռուն,Բյուր խորհուրդներ կը բերեն ինձ անհատակ.

Խորհրդավոր քողարկումի մութին տակԼուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.Կ’արթըննա մեջըս բյուրավոր հիշատակ:

Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.Մութը խորին, ու բույլ մ’անշեջ հիշատակՍարսուռներով կը համակեն զիս հանկարծ:

Comments

Loading comments…