Նավակները
Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…։
Comments
Loading comments…