Նոպաները
Մթության մեջ վըհուկի մը պես թախծադեմ,ցավոտ Սիրո հարվածն է որ կ’իջնե կուրծքիս.ու Տենչանքի ծիրանիեն հրաշեկ հոգիսդեռ կ’ընդգրկե հիշատակներ` զորըս կ’ատեմ:
Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե.ես կը սիրեմ այս խավարը տառապագին,ուր վիշտ մը լայն` սիրտըս կուրծքես դուրս կը նետե,և ես կ’ըմպեմ սև հեշտանքը ցավոտ Կյանքին:
Խավարին մեջ չունիմ խարխափն երազանքին,ու կը դադրիմ սերերու շուրջ թափառելեն.բոցեղ աչքերս ունին կայծակ մը թախծագին,սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն:
Comments
Loading comments…