Նոր տարին

Այս գիշեր հագված, սգված նոր տարինԱռտվան լույսին կըսպասե տենդոտ.Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜նՄեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվո ընծա պայծառ լուսինկանՍազեր է գյուղին լեռները բոլոր.Երգերը ծերին, ճիչերը մանկանԿ՛արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին՝Վառ հույզերու մեջ կ'օրրե զայն ուժգին.Բորբոքած հուրքովն հույզերու անշեջԿը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվա վերջին պահերուն լռինՁայներն ու լույսեր հանկարծ կը մարին.Եվ բեհեզներովն կապույտ կամարինՊճնված աշխարհ կու գա նոր տարին:

1902, դեկտեմբեր

Comments

Loading comments…