Պետրոս Դուրյան (Միսաք Մեծարենց)

Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն,Հանճարի աչքերն անքույթ կը նային,Լույս հոգիներուն կյանքովն երկնային,Ա՛լ մեկուսացած ունայն ժըխորեն:

Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն`Ու պիտի հավետ միտքերն հըմայինԻր թունդ քընարեն, ու երգերն ալ հինՊաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն:

Հույզով մեռա՛վ ան, հուշքով` կ’ապրի դեռ,Ծառերուն նըման` որ թարմ ու դալար,Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր:

Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլարՈւ միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:

Comments

Loading comments…