Ռեյմոն Պուեեռ

Հըրայրքի մեջ գիշերը զայն կ’երազեմ,Շըրթունքներս պատրաստ իր մեղկ համբույրին.Բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստինԱյն պահերն` ուր զայն սիրած եմ մոլեգին:

Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր՝Երբ կ’իյնամ ոտքն իր տեսիլքին՝ մինչև որԱնշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:

Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկեԱ՛լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրորԻր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:

Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկեԿը ծորի և կը պարուրե զիս՝ բոլորՀոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե:

Comments

Loading comments…