Սիրաձայն հծծյուններ

Տո՛ւր համբույրիս խանդոտ՝ շըրթունքըդ բուստեՀուրի՜ աննյութ, փաղփուն ծաղիկ երազի,Ըսպասումի հովեն տենչըս կը մսի՜,Ա՜հ, քու սիրույդ ջերմությունով զիս պատե:

Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ.Ջինջ նայվածքիդ զույգ եթերներդ ինծի՜ տուր,Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուրԵվ հնչեցուր առջի սիրույն հոն թակաղ:

Սև սաթի գույն վարսերուդ թովքը բոլոր,Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր,Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր,Թո՛ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսորվոր:

Ա՛լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ.Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունիԻնծի համար իրեն թովանքն երբեմնի.Եկո՛ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ:

Comments

Loading comments…