Սպասում (Միսաք Մեծարենց)

Բողբոջ տենչեր բյուրավոր,Արագ արագ կ’անհետին,Ըսպասումեն՝ մինչև որՄինակ մընամ ես մըթինԽոհերուս մեջ տարուբեր:

Եվ ալեկոծ, փոթորկոտՄըտածումներ զիս հանկարծ՝Հորձանքներով, հիվանդոտԵրազանքով մըշտարծարծ,Կը պաշարեն տըխրաբեր:

Հևքոտ ծովուն փըրփուրին,Կամ եզերքին ես հառած,Հորիզոնե՜ն ալ անդին,Սիականիս հեռացածՈւրվականը կը տեսնեմ:

Բայց կ’ուշանա՛, ան չի՜ գա,Ինչպես այսօ ու վաղն ալ,Եվ հատնումով ցավագար,Կը թըվիմ խոնթ մը դառնալՑընորքներու մեջ դըժխեմ:

Comments

Loading comments…