Վայրկյաններ

Ո՜վ սիրական խավարներ: Կենդանի՜ երազ

դանդաղ գիշերներու, ուր կի՜րքը միայն նայվածքներունի: Ու մի՜՛շտ, մի՜շտ, անխոնջ կերպով, անպատումմելամաղձությունը համբույրին:

Ռեյմոն Պույեեռ

Հըրայրքի մեջ գիշերը զայն կ’երազեմ,շրթունքներըս պատրաստ իր մեղկ համբույրին.բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստինայն պահերն` ուր զայն սիրած եմ մոլեգին:

Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր`երբ կ’իյնամ ոտքն իր տեսիլքին` մինչև որանշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:

Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկեա՛լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրորիր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:

Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկեկը ծորի և կը պարուրե զիս` բոլորհոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե:

Comments

Loading comments…