Տղու մը մահը

Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար,Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ.Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար՝Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա՛լ հիմակ:

Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ.Աղետաբեր խորշակով մը խամրեցար.Մանուկ հոգիդ ալ — հեշտ բուրում մը — հածիլԳընաց կապույտ անհունին մեջ լայնատարր:

Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանքԽուլ հեծքերով ու արցունքով դառնագին,Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք

Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ ՝Չըխորհելով թե անըստվեր քու հոգինԶըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ:

Comments

Loading comments…