Ցայգանկար

Համատարած անդորրության մը մեջեն,կիսաթափանց մըշուշներուն մեջ հալածուրվագիծը տուներու`որոնց լայնաքթիթ պատուհաններենկը ժայթքենլույսի ցայտքեր` տարփագին ծաղիկներուն պըլլըված:Ու հեշտոտ ու մարմըրունաղաղակն ալ նըվագներուն լարավորկը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,գիշերվան մը երջանիկ:Ու կ’երկարի՜, կ’երկարի՜խմբանկարը տուներուն`տարտամորեն փաթթըվածմեջն ապրշում մըշուշին,ու լայննալո՜վ, լայննալո՜վդեպի ծովափն` ու երկչոտկը սպասեալիքներու համբույրին:Ու եզերքեն հանդիպակաց,ծայրը դալար հրվանդանին,ուր վաղուցմեռան ճիչերը ցորեկին,ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրամիապաղաղ կ’անդրադառնաուրվանըկարը խուսափուկլույսի ծըփուն ծաղիկին`որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն:Ու դեռ հեռուն,քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,կ’ընդնշմարեմ արտևանները ցըցուն,մանիշակե լեռներունմարմաշի մեջ պլլըվածհսկա հարսեր հեշտամոլ`որոնց տարփանքը կըզգասհեռուներեն, հեռուներե՜ն… ։Ու կը լըսեմ վարերեն թևճակներու նըվագն ալ,ջուրերուն վրա թըրթըռուն,ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգըաղաղակ մը սիրածուփ`սահած ծոցեն դաշտերուն`ուր ցաները կը վետվետին սիրատարփ,Ուր երկինքն ալ կը քնանակապույտներու խորհուրդին մեջ երազելովվաղորդայններն երջանիկ:

Comments

Loading comments…