Ցնորոտ անդորրություններ

Հեշտ, փայփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական…Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն.ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր` որ կը խոկան`հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն:

Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական,հեռուներեն ուտի մը թավ հեծքը կուգա դողդըղալեն.այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան,կը մարեմ լույսը լամպարիս, ու կ’երազեմ մըրափելեն:

Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կ’անցնին քովեն.և հուրիներ` նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին`որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն:

Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին,դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.մինչ ես կ’ըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին:

Comments

Loading comments…