Բրուտի շունը

Աղմուկ ու շփոթ հանկարծ բարձրացավ,Գոչյուն ու հաչյուն լըսվեց, սաստկացավ,ՙԳա՛յլը, հա՜ գայլը»… աղաղակեցին,Գյուղի շները վրա վազեցին:Գայլը հենց լսեց, իսկույն ետ դարձավ,Արագ քայլերով գյուղից հեռացավ:Շները կատաղած՝ դեռ հաչում էին,Հետևից ընկած՝ հալածում էին:Հալածում էին՝ երկար ու երկար,(Նրանց կրքերին՝ չափ, սահման չը կար)Մինչև ամենքը իսպառ հոգնեցան,Կես ճանապարհից մեկ-մեկ ետ դարձան:Մեկը չը դարձավ: Նիհար, քոսոտած,Բուրդն ու մազը՝ վրայից թափված,Նեխած բերանը փչում էր փչումՄի խիստ զզվելի գարշահոտություն:Գա՜մփռ էր երբեմն, գա՜մփռ ահագին,Կարծվում էր պետը՝ նա շանց-ոհմակին,Իսկ այժմ քաղցից, հարաժամ քաղցից,Ցամաքած փորը կպել էր մեջքին:Գայլը կանգ առեց, խեթ կերպով նայեց.— Դու ո՞ւմ շունն ես, — նրան հարցրեց:— Բրուտի շունն եմ, — ասաց քոսոտը,Եվ վստահությամբ առաջ դրեց ոտը:— Կըժեր, սափորներ՝ միշտ շինում է նա,Յուր նման վարպետ աշխարհում չը կա,Այդ ամաններով՝ ջուրը աղբյուրիցԲերեն գյուղացիք, այրըված ծարավից:— Տո՜, — գոչեց գայլը, — անպիտա՛ն քավթառ,Ասա՜, դու ի՞նչ ոխ, ի՞նչ վրեժ ու պատճառՈւնեիր այսպես՝ ինձ հալածելու,Եվ մինչև այստեղ` հետևիցս գալու:Այն մյուս շները, որ հալածեցին,Այնքան ոռնացին, այնքան գոռացին,Թերևս ունեին որևէ պատճառ,Նրանց զայրույթը՝ վիշտ չէ ինձ համար:Հափշտակել եմ մեկի գառնիկը,Կամ փողոտել եմ՝ մյուսի հորթիկը,Իսկ քո բրուտի խեցին ու սախսինԽո ես չեմ կերել, գարշելի՛ չնչին:Մռնչաց գայլը, զայրացած աչերՓայլատակեցին կրակ ու կայծեր,Ձգեց ոտքերի տակը քոսոտին,Վերջ տվեց իսկույն թըշվառի կյանքին:

Comments

Loading comments…