Գերեզմանք
Անապատ դաշտում, խուլ, լայնատարած,Սփռված են անթիվ հիշատակարանք,Այստեղ մարդերի, հինավուրց մեռած,Պահվում են խնամքով մարմնի փշրանք:Ահա՜ նոր աշխարհ, ուր որ տիրում էԱստուծո հանգիստ միաբանություն,Այստեղ ճշտորեն հանդիսանում է`Սեր, եղբայրություն, հավասարություն:Արքա և կայսր, — երկրի տիրապետ,Բավականացած քանի գազ հողով,Յուրյանց ստրուկ հպատակաց հետԵն պառկած միասին՝ հաշտությամբ, սիրով:Եվ բռնակալն, — արյան ծարավին,Թափելով սրտեն թույն և չար նախանձ,Վրեժխնդիր սիրտն էլ չէ բնավինԽորհում յուր զոհերն առնել գիշախանձ:Եվ հարստականն, — արծաթո մոլին,(Փողից կշտացած է սիրտն անհագ)Էլ չէ աշխատում խաբել ընկերին,Որսալ նորանից շահավետ վաստակ:Եվ ավազակը՝ թողելով կողոպուտ,Նա էլ աչք չունի հարստի կամքին,Չէ հափշտակում նա այլոց օգուտ,Կարծես, զղջացել է նորա հոգին:Եվ մուրացկանը, — օտարի կարոտ,Ձեռքը չէ ձգում խնդրելու դրամ,Անգութ ագահի դեմքը կնճռոտՉէ՜ զարհուրեցնում խղճին անխնամ:Եվ ախտաբորբոք, մոլի տարփածուն,Հուպ գեղագանգուր, մատղահաս կուսին,Նորա սիրտն որսալ էլ չէ մտածում,Հանգած է սերը նոցա երկուսին:Ահա՜ մարգարեի5 գուշակած աշխարհ,Ուր բնակվում են գայլն ու գառնուկ,Ուր են հավասար, միմյանց եղբայր՝Իշխան, թագավոր, գերի և ստրուկ...
Comments
Loading comments…