Խրատ (Րաֆֆի)
Մեռանո՛ւմ եմ ես, սիրելի որդյակ,Ա՛խ, շատ օրերի եմ արդեն հիվանդ,Եվ քեզ, աչքի լույս, իմ վերջին կտակ`Հայրական խրատը թողնում եմ ավանդ:Թե կամենում ես լինել բախտավոր,Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,Եվ այս րոպեից եղի՜ր ուխտավոր,Կատարել իմ խրատ յուր ժամանակին:Ուղիղ, անմոլոր քո հայրենական՝Ընտրե քեզ համար՝ կյանքի ճանապար,Չըլինես հպարտ, երբեք, սիրական,Ծըռե՛ գլուխդ, եղի՜ր միշտ խոնար:Հեռո՜ւ պահիր քեզ աղքատ մարդերից,Քսվի՜ր բոլորտիքը դու միշտ հարստին,Եվ միշտ խնայե քո բարեկամներիցԴու մեկ սև փողիդ իզուր կորստին:Խելացի մեղվեն ա՜ռ դու օրինակ,Դիմել դեպ ծաղկունք և կազմել խորիսխ,Այդ մեղրն է արծաթ, լսիր, իմ որդյակ,Մարդկային կյանքի հաստատուն խարիսխ:Թե որ շահերիդ կըբերե օգուտ,Ներելի է միշտ ասել թեթև սուտ,Կեղծել փոքր ինչ, մրոտել պատիվ,Դոցանով երբեք չես վնասի հոգուդ:Թե լինես ներքո դու ծառայության,Խոնարհի՜ր սրտով քո մեծավորին,(Բայց զանց մի՜ արա յուղալի ընծան...Մի խնայե եղբոր, քո մերձավորին: )Թե որ դու լինես մի օր սովդաքար,Թո՜ղ կարճ լինի քո արշին և կանգուն,Թո՜ղ թեթև լինի քո կշիռքի քար,Թո՜ղ փոքր լինի սոմարիդ մեծություն:Իսկ երբ պարապվիլ պետք էր կապալով,Օրինակ, զորքի տալ գինի, արաղ,Երբեմն լավ է խառնելը ջրով…Ի՛նչ կըհասկանա սալդաթը սարսաղ:Թե վնասվեցար դու առևտրում,Էլ մի՜ վճարե քո պարտատերին,(Այդպիսի դեպքում չեն մեղադրում...(Պահի՜ր ունեցածդ ապրուստ սև օրին:Ուսման, կրթության, այդպիսի դարտակԲաներին չըտաս քո սիրտը, որդյակ,Հեռու պահի՜ր քեզ ազգասերներից,Չըբացես նոցա առջև քո քսակ:Հարուստ աղջկա հետ դու կապե պսակ,Փույթ չէ թե լինե տգեղ կամ ախտավոր,Կըլեցնի ոսկով քո դարտակ քսակ,Կըլինես երջանիկ, գոհ և բախտավոր:Դու կատարե այդ խրատները անգին,Դոցանով շատերն երջանիկ եղան.Հետևի՜ր ծեր հորդ դու օրինակին,Կունենաս առատ, լի հացով սեղան:
Comments
Loading comments…