Հողագործին

Դե՜, դու ժիր մշակ, լծե՜ քո արոր,Հասավ գործելու քեզ փառավոր օր,Ժա՜մ է քեզ հիմա արտը մշակել,Բարեբեր սերմանց պտուղ ճաշակել:Անցավ ձմեռը — դառնաշունչ, խոնավ,Բքաբեր մրրիկ չէ փչում բնավ.Գարնան տաք օրեր, անուշիկ, պայծառ,Ուրախ ճռվռով ավետե ծիծառ:Սոխակը յուր վարդին տա նախկին բարև,Քաղցր ժպտելով ծագում է արև,Անաղոտ լուսով երկնից դիցուհին,Փայլում է շողեր Հայոց աշխարհին:Յուր անուշ հոտով բուրե մանիշակ,Ի՛նչ հըրճվանք այժմ քեզ գործի, մշակ.Դե՜, լծե՜, դու քո արոր և գութան,Ցանել պտղավետ սերմունք գիտության:Հայոց կոշտացած, անմշակ դաշտում,Վարե՜ քո արտը ուրախ, անտրտում,Խոր ակոս ձգե հողում արգավանդ,Պատառե՜ նորա կուսական արգանդ:Եվ արշալույսի ցողաբեր պահուն,Երբ օրհնի աստված թռչունքը անհուն,Երբ ծագե յուր լույս երկնքեն ֆերոս,Եվ ծաղկունք խնկեն բուրմունք և ամբրոս:Հնչեցո՜ւր, մշակ, անուշիկ քո երգ,Եվ առա՜ջ վարե օրավար քո հերկ,Քո ժիր, գործունյա եզներիդ ուժեղԿըտա զորություն մեր աստված шնեղ:Ցանե՜, դու մշակ, բարեբեր սերմունք.Օրհնե՜ քո տեր հունձիդ արդյունք.Կըգա քեզ ամառ, ջերմին եղանակ,Կըհասնի ցանքը քո այն ժամանակ:

Comments

Loading comments…