Հովվի երգը

Ես Արարատ սուրբ սարի վերաԱրածեցնում եմ, տեր, իմ հոտերը,Գիշեր ու ցերեկ քո տեսույն կարոտՔեզ սպասում են իմ ոչխար, իմ հոտ:Արդյոք կըլինի՞, որ քեզի մի օրՏեսնեմ ու սիրեմ, որպես գթոտ հոր,Արդյոք դու մի օր կըլինի՞ որ գաս,Իմ վրանումը բարի հյուր դառնաս:Երբ, տեր, դու մի օր ինձ մոտ հյուր կըգաս,Եվ բարի ողջույն սիրով ինձ կտաս,Ոտքերդ կըլվանամ ջրով պաղ, հստակ,Քեզ հանգիստ կըտամ իմ վրանիս տակ:Որպես Աբրահամ ծերունի հայրիկ,Կըհյուրասիրեմ քեզ, տեր իմ քաղցրիկ,Քեզ համար կըզոհեմ գառն անարատ,Կըխնկեմ բուրումն ամբողջ Արարատ:Կաթ, սեր, կարագով՝ կըկազմեմ սեղան,Եվ ծաղիկներով կըզարդարեմ նորան,Քեզ կըխմեցնեմ մեղրից օշարակ,Կածեմ իմ սրինգով երգ քաղցրանվագ:Թարմ շուշաններից՝ կարմիր, սպիտակ,Քո գլխի համար կըհյուսեմ պսակ,Ասրից իմ գործած փափուկ պատմուճան,Տե՜ր, քեզ կընծայեմ մեր սիրո նշան:Ինձնից կըհեռանաս, տե՜ր, դու գոհ սրտիվ,Դու բարյավ մնաս, կասես, հեզ հովիվ.Քեզ կառաջնորդեմ մինչ լերան կատար,Եվ համբուրելով կըդնեմ ճանապարհ:Այց արա՜ մի օր քո սուրբ Արարատ,Այց արա՜, ով տեր, տե՜ր իմ գթառատ,Զի սկզբանե դու հովիվներինԷիր բարեկամ և պաշտպան վերին:Մի՞թե Արարատա հովիվը նույնպեսՉունի՞ այնքան շնորհ, որպես քո Մովսես,Մի՞թե Աբրահամ, Իսահակ և Հակոբ,Միայն սիրելի եղան քեզի մոտ:

Comments

Loading comments…