Մեր քաղաքացի պետոն
Տե՜ս, տե՜ս, եղբայր, ահա հեռվիցՍևին տվեց մի հրեշ,Որ ծանրաքայլ, դանդաղ կերպովՇարժվում է որպես գոմեշ:Նա մոտ եկավ: Նշմարում եմՄարդու ձև և կերպարանք:Բայց ինչո՞ւ է սիրտս զգումԱյսքան զզվանք, զարհուրանք:Հա, տեսնում եմ՝ կարճլիկ շլինք,Նա հաստ է որպես գերան,Նորա վերա կա մեծ գլուխ,Ուռած թշեր, լայն բերան:Եվ երեսի խորշոմներիցՊըսպղում են նեղ ծակեր,Դոքա անշուշտ պետք է լինենԿարճատես նորա աչքեր:Հնդկահավի գլխի նմանԴեմքի գույնն է լրջացած,Իսկ արծըվի յուր մեծ քիթըԿեռ կտուցով կընայի ցած:Ժպիտ և կյանք դեմքի վերաՄիշտ չեն եղել... չըկային...Իսկ վայրենի բացատրությունքնՉունեն ոչինչ մարդկային:Բայց ինչո՞ւ է նորա փորըԱյնքան լայնացել սաստիկ,Կարծես է նա փուքսով փըչածՄի ահագին գոմշի տիկ:Մի՜ զարմացիր, ազնիվ եղբայր,Ի՛նչ բան չարեց նախանձը,Երբեմն վատնեց, երբեմն դիզեցԱշխարհի կայքն ու գանձը:Երբեմն արնով նա ողողեցՊատերազմի դաշտերը,Երբեմն սիրով, խաղաղությանՑանեց անուշ վարդերը:Իսկ նախանձը նորա փորիՉուներ չար ինչ նպատակ,Ընդհակառակն, նա բարի էր,Իրավացի և շիտակ:Երբ նա տեսավ շիրախանումըԹիֆլիսու մեծ ըռումբին,Հարյուրներով յուր մեջ կառներԿախեթու գինու թունգին,Շարժվեցավ յուր ցանկությունն,(Այդ ձգտումն էր բնական(Մի՞թե տանել փորն չէր կարողԱյնքան գինի պատվական:Այնուհետև այդ բարեբախտԳոմշի տիկն ահագինԼիակատար տաներ պաշտոնՀայ Բաքոսի հեղուկին:Բայց ինչո՞ւ է գիրցած այնքան,Հաստացրել է յուր անձը,Չիցե խոզի՞ օրինակըՇարժեց նորա նախանձը:Այդ չէ պատճառ նորա այդքանԳիրանալուն, իմ բարեկամ,Այստեղ արդեն մի գաղտնիք կա,Ունի խորհուրդ բնական. —Գիտե՞ս ինչն է մեռցնում մարդիՄարմինն, ոսկրն ու հոգին,Չէ՞ արդյոք նա մեր սրտամաշՑավն ու վիշտը դառնագին:Բայց մեր պարոն քաղաքացինԶերձ է կյանքի վշտերին,Կարծես մեռած անզգա սիրտԺառանգեց նա յուր տերեն:Որտեղ պետք էր լինել խոնարհ,Նա թեքվում է, սողում է,Եվ գետնաքարշ որդնի նմանՑեխի միջով լողում է:Յուր ցածության և կեղտերիԾանրությունը չէ զգում,Ազնվության, ազատ կյանքիԲաղձանք չունի յուր հոգում:Որտեղ պետք էր լինել հպարտ,Բռնակալ է և գազան,Մանավանդ, երբ տկար լիներԱնգթության առարկան:Անմեղ զոհի լացն ու սուգը,Նորա հառաչանք տրտումՄեռած խղճին, խավար հոգուն,Սառած սրտին՝ չեն ազդում:Նա գիտության և արհեստիԹշնամի է դժնդակ,Զի ուսման լույսը մերկացուցՆորա պատկերն այլանդակ:Բայց յուր քեֆին և յուր փորինՆա երբեք չէ խնայումՆորա աչքն այլոց վերաՄիայն կույր է միշտ նայում:Ապա ի՞նչը նրան կըմաշե,Որ չըգիրնա խոզի նման,Երբ նորա սիրտ, հոգին և միտք`Է սառն, մթին գերեզման:Երբ մարդկային ո՜չ մի զգացմունքՉըկա բնավ յուր միջին,Ազգ, հայրենիք, սեր և նախանձ՝Նորա աչքումը՝ զրո չնչին:Դե՜, հաստացի՜ր, քաղաքացի՜,Թող քո կաշին լայնանա,Մարմնիդ միջումն անպետք մթերքՕր ըստ օրե ավելնա:Քո հաստ լեշը, դարտակ գլուխդԹեև ազգիդ պետք չեղան,Գոնյա՜, ճըճիքը գերեզմանումդԿունենան միշտ ճոխ սեղան:
Comments
Loading comments…