Մոռացված շիրիմ
(Նվեր Ա....-ի հիշատակին)Դո՜ւ, փափկաթև անուշ հովիկ,Ո՞ւր այդպես լուռ մըրմնջելով՝Կը սավառնիս մեղմիկ-մեղմիկ,Ծաղկանց ոգի ներշընչելով:— Դեպի թավուտքն նոճիների,Որք մենավոր կծածկեն շիրիմ,Նվիրել համբույր փոշիների,Որ հայրենյաց էր մտերիմ:Իսկ դու, սոխակ, բարի հրեշտակ,Այդպես քաղցրիկ և հանդարտիկ,Տերևախիտ այդ ծառի տակ`Ո՞ւմ կնվիրես քո մեղեդիք:— Ես երգում եմ զոհի մ’աճյուն,Որ կամփոփե այդ սուրբ դամբան,Ի սեր ազգին թափեց արյուն,Ճշմարտության էր նա պաշտպան:Կանաչագեղ դուք վարդենիք,Զերթ քույրիկներ ջերմ` կարոտով,Մի՞թե եղբայր գըրկած ունիք,Կը փայփայեք անուշ հոտով:— Այո՜, եղբայր: Այդ գերեզման,Ուր կա ազգի մի նահատակ,Նա ուներ կամք, սեր անսահման,Պաշտելի է յուր հիշատակ:Իսկ սիգաճեմ դշխոյդ երկնից,Ո՞ւր նազելով այդպես հուշիկ,Արծաթափայլ քո վարսերիցԿը թափես շողերդ անուշիկ:— Դեպ այդ ձորը Մասյաց լերին,Ուր մի շիրիմ` կծածկեն սոսիք,Հավերժ հարսունքն ԱրմավիրինՆորա շուրջը կհյուսեն դափնիք:Ո՞վ է դրած շիրմի միջին,Դու խո՜ գիտես, ասա՜ լուսին,Ես էլ գնամ տամ մի համբույր,Տանեմ ծաղկունք վրան բարեբույր:— Երիտասարդ մի դրած է անդ,Անխոնջ գործիչ հայրենիքին,Որ յուր ջանքը և ջերմ եռանդՈղջ նվիրեց նորա փառքին:Փլատակների հին մոխիրիցԿուզեր կանգնել հայությունը,«Այբ ու բենի՚ մեջ էր գտնումՆորա միակ փրկությունը:Հայի արտասուք նա սրբում էր,Ազատության էր միշտ պաշտպան,Նա չուներ սուր, մարտնչում էր,Նորա զենքն էր — գրիչ ու բան:Բռնակալի ձեռքն դավաճան,Բարօրության միշտ անհամբեր,Նորա կյանքին տվեց վախճանՀասուց հարվածք յուր մահաբեր:Այդ շիրիմն, որ ՀայաստանիԿրում է զոհն յուր միջում,Այժմ մոռացված է հայերից,Իմ արտասուքն է նորան թրջում:
Comments
Loading comments…