Պոետ (Րաֆֆի)

Զո՜ւր թղթեր մի՜ մրոտե,Հայոց անբախտ հեղինակ,Թե չըկամիս քաղցած մեռնել,Կյանք վարե այլ եղանակ:Զո՛ւր ես մաշում աչքիդ լույս,Զո՛ւր է, դու ինձ հավատա՜,Այդ սրբազան քո ճգանցՈ՞վ մի սև փող գին կըտա:Թո՜ղ տուր, եղբայր, քեզ ի՞նչ փույթ,Հոգսը հոգալ ողջ ազգին,Նորա օգտին զոհ բերելԿյանքիդ րոպեքն անգին:Թող նա գնա՜ յուր ճամփով,Էլ ի՞նչ պետք է քո խրատ,Թե այդ ուղին տանում էԴեպի կորստյան խորխորատ:Թո՜ղ կղերի փառասեր,Արծաթամոլ, սև խուժան`Ազգի ծուծը ծըծելով՝Կյանք վայելեն անարժան:Թո՜ղ տուր մարդիք անպիտան,Անգործ, տգետ, անվաստակ՝Հանգիստ ապրուստ որսալու՝Պատսպարվին փիլոնի տակ:Թո՜ղ սրբապիղծ յուր ձեռքովՈսկերիչ իսրայելացինՄեր վանքերի անոթներըԹո՜ղ զոհե յուր հալոցին:Թո՜ղ տուր պրոտ, կաթոլիկՄեր մեջ հերձված սերմ-անեն,Ազգի կապերը խզելով,Եղբայր եղբորից բաժանեն:Եվ մեր անհոգ հովիվներ՝Գայլի գառը գողնալունՄիշտ սառնասիրտ մտիկ տան:Թո՜ղ ամբոխը կուրորենԽավարի մեջ խարխափե,Մոլորցնողի կեղծ լույսըՆորան շլացնե ու խաբե:Թո՜ղ թավալվի ցեխի մեջՆա մինչև վերջն յուր վըզին,Այդ միայն է ցանկալիԱղտեղասեր, գարշ խոզին:Թո՜ղ ազգը միջին դարուՄահահրավեր քնի մեջ.Յուր հին երազն երազե,Դեռ քրքրե կրոնքի վեճ:Թո՜ղ նա քնեն չըզարթնի,Մի՜ վրդովիր դու նորան,Թեև այդ քունը տանում էԴեպի անշարժ գերեզման:Թո՜ղ մեր կանայք, օրիորդք,Սրտով զոհվին մոդային,Զուրկ ճիշտ կրթությունիցԿյանք վարեն օդային:Եվ ամուսնին պարտքի մեջԹաղեն մինչ վերջ բողազին,Նորա ձեռքի վաստակըԹափեն մոդնի մագազին:Թո՜ղ տուր մեր նոր սերունդը,Թողյալ մայրենի ստինք,Օտար կաթնով սնանին,Ազգը համարեն նախատինք:Օտար հոգվով կրթվինԵվ սիրեն օտարուհիք,Օտար ազգերի համարԲազմացնեն շատ որդիք:Թո՜ղ տուր խղճուկ գյուղացին՝Այդ ստրուկը, այղ գերին,Կարոտ օրական հացին՝Մշակե հողն յուր աղային:Նորա որդիքը կիսամերկ,Բախտախնդիր, սովատանջ,Պանդուխտ աշխարհ հածելով,Թող կրեն չարիք աննահանջ:Թո՜ղ հարուստները մամոնիԿուռքի ոտքերը լիզեն,Ազգը թողնեն անխնամ,Ոսկու ամբարներ դիզեն:Թո՜ղ դավաճան վասակներՎայելեն ճոխ ապրուստ,Պատվի և փառքի համարԱզգը մատնեն ի կորուստ:Թո՜ղ հոգևոր հայրիկըԵվ ագահ հոգաբարձուն`Յուրյանց շահերին մատնենՄեր դպրոցներ, վարժատուն:Թո՜ղ Այսմավուրք և ՃաշոցՏըպե մամուլն մեր հիմար,Ոչ արհեստի գրքերըԲազմացնե ազգի համար:Ո՜չ օրագիրք, լրագիրքՆորա աչքը բաց անեն,Եվ գիտության սերմերըՆորա սրտումը ցանեն:Թո՜ղ տուր, եղբայր, քո խրատ,Հայը կամակոր, համառ է,Քո գրվածքներն ու քարողԱնապատի բարբառ է:Հայը սիրում է գովեստ —Փաղաքշական, կեղծավոր,Մոլությունքը մերկացնողինԷ թշնամի վտանգավոր:Ճշմարտությունն` որպես լույս՜Հիվանդոտ աչքը կըծակե,Ճշմարտություն քարոզողիՎարձը՝ փշյա պսակ է...

Comments

Loading comments…