Սալբի

Սե՛ր իմ, ո՛վ սեր, սե՛ր,Ա՜խ, դու անգու՛թ սեր, Տարար խե՛լք-միտքրս՝Գլխիս եղար տեր։Ո՛վ իմ սիրո կույս,Հատոր իմ հոգվույս,Առանց քե՛զ, մի ժամԿյանքից չունիմ հույս։Մարդիկ անհամարԻնձ խենթ, խելագարԿոչում են այժմուս՝Դու՛ եղար պատճառ:

Մինչ ե՛րբ դու այդպեսԻնձ պիտի տանջես.Մինչ ե՞րբ, դու՛ ճրա՛գ —Այրվող թիթեռն՝ ես։

Ե՛կ առ իս, ե՛կ առ իս.Գոնյա՛, ա՛ռ հոգիս.Սիրով կբաշխեմ՝Քեզ իմ հրեշտակիս:

Գուցե քե՛զ համար՝Գրիչն արդար՝Ինձ նշանակեց —Զոհվել չարաչար։

Ասա՛, դո՛ւ, Լոկմա՛ն,Գիտե՞ս դու դարմա՛նՍիրահար սի՛րտըԲուժելու միայն։

— «Ո՜հ չունի՛, չունի՛ ,Նա դարման չունի։Սիրահար սրտին՝Սե՛րը դեզ կանի»։

Սուրբ ես դու ո՜վ սեր՝Քեզ ստեղծող տեր —Երկնից և երկրի՝Արեց հեր և մեր։

Ես էլ քո պաշտոն՝Առի անտրտունջ,Միշտ սերը պաշտելՄինչև վերջի շունչ։

Քնե՛, քնե՛ սիրուն թոռնյակ,Քնե՛, անուշ դու քնով.Օրորոցդ հանդարտ կշարժեմԵս մայրական ջերմ սիրով:

Քնե՛, քնե՛ անմեղ հրեշտակ,Քնե՛, անուշ դու քնով.

Քեզ օ՜ր կասեմ, քաղցր օ՜ր, օ՜րՔեզ о՜ր կերգեմ մեղմ ձայնով,

Աչքդ փակիր, իմ աղավնյա՛կ.Ա՛յդ աչքերդ վառվռուն,Քաղցր քունը վերադ սփռե`Տուր թևիկները նախշուն։

Աչքդ փակի՛ր, իմ սիրեկան.Քնե՜, որ շուտ մեծանաս.Քո վատաբախտ ծնողաց համարԽելոք տղա դու դառնաս։

Երբ մեծացար, իմ նազելիՄանուկ եղար դու քնքուշ,Տերտերի մոտ կուղարկեմ քեղՍերտել տաղեր, երգ անուշ,

Քեզ կսորվեցնե տեր հայրիկը՝Սաղմոս, ժամագիրք, ՆարեկՓառաբանել աստծո անուն`Ամբողջ գիշեր ու ցերեկ։

Երբ որ ծաղկին սև մորուքով`Այդ լուսափայլ լիքը թշեր,Անապատը կուղարկեմ քեզ,Ճգնել անդ օր ու գիշեր։

Քնե՛, քնե՛, սիրուն որդյակ,Քո մոր սրտին մխիթար.Քնե և շուտ մեծացիր դու,Ինձ քո ձեռքով հողը տար,

Այդ հրեշտակի սուրբ լեզվովդԱղոթք կարդա ինձ վըրա,Տերը շուտ կլսե քեզ,Տատիդ հոգվո ճարն արա՛,

Իմ հոգվույս դու նվիրեՔո առաջին պատարագ,Որպես Բիթին արյուն ծովեն,Ինձ մեղքից փրկե, որդյակ

«Հայաստա՛ն, Հայաստա՛նԴու եդեմյան շքեղ բուրաստան.Արդյոք կլինի՜, որ քեզի տեսնեմ,Քո պայծառ օդը մի րոպե շնչեմ.Ինձ համար այն ժամ դառն չէ՛ մահը՝Երբ քո սուրբ հողում հանգիստ կգտնեմ»։

Երբ մանկության անցան օրեր,Եվ պատանու ստացա հասակ,Անմեղ սրտումս դու առաջինՎառեցիր ջերմ սիրո կրակ:

Դու աոաջին միտքը մանկական,Որ սիրում էր խաղեր անգետ,Հափշտակած դեպ քեզ թովեցիր,Եղար մտածմանցս միջակետ:

Թվի թե երազ առ աչոք...Ամեն վայրկյան, ամեն րոպե.Uիրուն պատկերդ աչքիս դեմ՝Միշտ հարաժամ կհանդիպե։

Կարծես կախարդիչ զորությունԿամ թե մի թիլիսմ դյութականԳրավել են խելք ու միտքըս,Միշտ քեզ սիրել, իմ աննման:

Միշտ քեզ սիրեք, միշտ քեզ պաշտելԴու իմ աստված, դու իմ հույս,Միշտ քեզ գովել, միշտ քեզ երգել,Քանի կա կյանք, քանի կա լույս։

Գնում եմ արտ, հասկեր ոսկի,Որ ցանեցի իմ ձեռքով,Խշխշում են հով զեփյուռից,Կարգում անունդ մեղմ ձայնով։

Երբ արշալույսի պահուն՝Մտնում եմ կանաչ այգին,Ո՜հ, բնությանն էլ ինձ հետՆերդաշնակե՛ նազելին։

Առվակի կարկաչուն ձայն,Կանաչ խոտեր, ծառ և ծաղկունքԼսեցնում են ինձ քո անուն՝Հեզիկ հողմեր, երգող թռչունք։

Այն ի՜նչ օր էր, օ՜ր երջանիկՀազա՛ր անգամ տամ երանի.Երբ ես տեսա արձակ դաշտումԱյն երկնային սիրուն հուրի։

Ո՛հ, այն օրը նվիրված էրԾաղիկների թագուհուն,Որ նարկիզ, մեխակ, շուշանՊեսպես վարդերով անհուն—

Հյուսել էր մի պսակ նախշունՊճնել գարունը հրաշափառ,Եվ զարդարել աստուծո տուն`Կամ բնության շքեղ տաճար:

Երջանիկ էր այն օր՝ եդեմԳարնանամուտի նման.Այն հիշատակ ես կտանեմ.Ինձի հետ խոր գերեզման...։

Երրորդ անգամն էր, այո՛,Ես քեզ տեսա, ո՛վ իմ հրեշտակ,Դու մի խումբ աղջիկներով՝Նստած էիր ա՛յն ծառի տակ։

Նորաբույս խոտերի վրաՈւրախության կազմած խրախճանՁեր սրտերը զմայլանքով լի՝Վայելում էր սեր անվախճան։

Ես էլ իմ ընկերաց հետ,Խնջույքի մեջ հեռուն նստած՝Հանկարծ ստացա գույնզգույնԾաղիկներով մի փունջ կապած։

Իսկույն հասկացա ես շուտով.Այն քո ձեոքերով քաղած էր.Այն նորաբույս ծաղիկներըԻնձ բուրեցին քո սուրբ սեր։

Չորրո՛րդ անգամն էր ես տեսա(Տիրոջ Համբարձման օրն էր)Շատ նայեցա, գաղտնի, հեռվից,Ո՛հ, շատ տանջեց ինձ քո սեր։

Ժամտան այգիում աղջիկները՝Ջանգյուլումը երգում էին,Եվ վիճակի սափորի մեջ՝Յուրյանց բախտը կորոնեին։

Այո՛. դու էլ այդ դյութականԱմանի մեջ արկիր վիճակ,Ու իմ սերը այն սուրբ օրիցՍրտիդ հետը կապվեց անքակ։

Այն սուրբ օրից աստուծո առջև՝Մենք դրեցինք այդպիսի ուխտ.—«Մեռնիլ միասին, ապրիլ միասին,Որքան կա կյանք, որքան կա շունչ»։

Մի օր ևս Կաթնաձորում՝Աղջիկները կխաղային ջուջնա.Հարսանիք էր խրձիկների.Այնտեղ նույնպես ես քեզ տեսա։

Ես քեզ տեսա, նազ նազելով՝Ձեռքդ առիր դայիրան,Եվ ածեցիր և պար եկար,Քանի՜ սիրուն... աննման...։

Դու հեռվից ինձ նայեցար,(Սիրտս ո՜րքան այրվում էր...)Լեզուդ մունջ էր, բայց աչերդ՝Հայտնաբարբառ խոսում էր։

Քանի՜ վարդեր դու թափեցիր՝Քո լուսափայլ թշերեդ.Քանի՜ նետեր ինձ զարկեցիր՝Այն սևորակ աչերեդ։

Մի օր յուրյանց այգումը(Չէ՞ր նա հավերժահարս դաշտային.)Գլխին դրած ծաղկյա պսակ,Միրգ կքաղեր զամբյուղ ձեռին։

Առավոտյան բերկրաբար հովին,Նա երգում էր որպես հրեշտակ,Կամ թե վարդի կանաչ թփին՝Ուրախաձայն սիրուն սոխակ։

Նա տեսավ ինձ, ճլվլալովԹռչնիկի պես, ինձ մոտ վազեց.Գրկեց քնքշիկ ձեռքերովը,Իմ թուշը յուր թշին սեղմեց։

Հանկարծ որպես նոր Ֆլորա՝Նա ինձ տվավ մի ծաղկեփունջ.Կախարդված ծաղկանց անուշ հոտը՝Հոգումս փշեց նոր կյանք, նոր շունչ։

Այն ի՜նչ խոսք էր, որ նա ասեց.— «Այդ անուշահոտ վարդերը՝Առ օրինակ քեզ սիրական,Ծաղկի պես միշտ թող թարմ լինի քո սերը»։

— Բա՛յց անհոգ կաց, իմ նազելի».Ասացի ես հիացած.«Դու իմն ես հավիտենից.Մեր ճակտին այսպես է գրված:

«Քանի արևն երկնքից՝Ծագում է ինձ պայծառ լույս.Քանի շունչս ունի ելումուտ,Քո սուրբ սերը կից է հոգվույս:

«Քանի հողանյութ մարմինս՝Ծծում է պարզ օդ եթերին,Այդ օրերի րոպեք ոսկի՝Միշտ կհնչվին մեջ իմ սրտին։

«Չեմ թող տալ, սիրուն ձեոքդԲռնե մի այլ տղամարդ,Չեմ թող տալ ժանտ փուշի հետ՝Ծակծկվի մի քնքուշ վարդ։

«Բա՛յց երբ որ կգա մահը(Ես հնազանդ եմ իմ օրհասին).Քո ձեռքովդ այդ կաղնիի տակ՝Կամփոփես իմ ցուրտ մարմին։

«Գլխիդ հյուսերն քամուն տված՝Դու հերարձակ մի սգավոր,Գերեզմանս կլվանաս՝Քու արտասուքներով հորդոր։

«Դու կատարե, իմ բարեկամ,Քո առ իս սիրո վերջին պարտքը,Գերեզմանիս վերա ծխե՛Քո ձեռքովդ անուշ խունկը։

«Այդ մեծ կաղնին մեր զրույցներիՆվիրական սրբարան,Յուր հովանվո տակ թող պահեԻմ ոսկերաց գերեզման։

«Նորա ոստից դու իմ սազըԿախե ինձ վերա ուղղակի.Թոզ զեփյուռից ձայն տան լարեր,Եվ հնչեցնեն՝ «Սալբի» — «Սալբի»

Քստմնեցավ իմ նազելին,Որպես ահեղ հարվածքից,Ձեռքս բռնեց կարեկցաբարԻնձի խոսեց նա այդպես.

— «Այդ խոսքերը, իմ սիրելի,Ինձ բերում են սարսափ, ահ,Զի մահվան խոսքը խիստ տխուրԵվ խիստ տրտում, որպես մահ։

— «Մեր կյանքը, ինձ հավատա՛Որպես պճնած մի գարուն,Օրըստօրե ծաղկեցնեՏուր վարդերը թարմ, սիրուն»։

Ա՜խ դու այդպես գուշակեցիր,Բա՛յց այժմ ինչո՞ւ ժանտ փուշերՎրդովում են մեր կյանքը,Ծակոտում են օր ու գիշեր։

Արդյոք կլինի՛ մինչ գալոց տարի՝Աստված տա շնչել՝ ինձ կյանք բարի.Իմ ձեռքս էլ վառե այն սուրբ կրակը,Իմ սիրտս կատարե յուր ջերմ փափագը։

Ինձանից հեռու կփախչիս, անգո՛ւթ բախտ,Դու կսիրես գգվել հարուստների թախտ.Մի օր էլ միտ բեր քո խեղճ Ռուստամ,Որ քեզ պաշտող լինիմ, որ հոգիս քեզ տամ։

Ֆալաք, օրենքներդ մի փարա կարժե՜ն.—Ոսկի օրերդ մեկին տվիր բաժին,Մյուսին սև սուգ և դառն մրմունջԱխ ու վախ քաշել՝ մինչ յուր վերջին շունչ։

Թ՚արդար դատաստան աստված կանե՝Սեր սիրուց բաժնել խիստ շատ մեղք բան է.Ինչո՞ւ տեսնում չէ հրամայողն ամպերին,Որքան տանջվում են Ռուստամն ու Սալբին:

Աշխարհիս միջում, կապույտ երկնի տակՀատ հատ տեսե՞լ եք սոնա կամ օրդակԿամ թե անտառում տատրակը բաժանՄան գալու լինի՝ առանց վարուժան։

Ո՛րքան առավել ունի սիրտ հոգի՝Սալբիի սիրով՝ գերված պատանի.Պիտ թո՞ղ տալ գերվույն մաշվիլ չարաչարՏե՛ր, չե՞ս խղճալու, չե՞ս անելու ճար։

Մի խանչալ տվեք, որ սիրտս բանամ,Ինչ կա նրանում, բոլորն ձեզ ցույց տամԹունավոր նետեր, գնդակներ, կապար...Դուք կասեք դրան՝ վշտերու ամբար։

Ես սիրում եմ քեզ, Սալբի, իմ ազիզ,Որքան մի հայ մարդ կսիրե յուր Մասիս.

Ես գիտեմ քո գին բարի հրեշտակ,Դա աննման ես բոլոր երկնի տակ։

Սալբի, իմ Սալբի, հրաշալի՛ Սալբի,Ե՞րբ աստված կհասցնե «Նասիբը Նասիբի».Մինչ այդ չկատարվի, քա՜վ թե հրեշտակԿարի պահանջել ինձանից հոգի:

Կռվի օրում քաջ տղամարդը ուրախ է.«Փառք կորոնե պատերազմի դաշտումը.«Թուլասիրտը յուր արյունից կվախե,«Ես հիվանդ եմ ասելով, կթաքչի յուր տան քնջումը:

«Քնքուշ ձեռքերը հարեմին սիրուն`«Հինան ներկում է վարդագույն-կարմիր.«Նա այդ ձեռքերով հրապուրել գիտե`«Ամուսին խանը, ջերմ, հեշտախնդիր:

«Բայց ես սիրում եմ արյունով ներկված`«Նուրբ մատիկները իմ սիրուհիիս,«Երբ որ նա ինձ հետ պատերազմում է«Ոսոխների դեմ իմ անբախտ ազգիս»:

«Զի սեր է աստված,Սիրով ստեղծեցԱշխարհը հրաշակերտ»:Այսպես մեզ խոսեցՍեր քարոզողիԻմաստուն աշակերտ:

Քո հոգվո՛ միջում,Ո՜վ իմ հրեշտակԳտա այդ սուրբ սեր.Ուրեմն ես քեզԿոչեմ համարձակ`«Իմ աստված, իմ տեր»:

Եթե չե՛ս աստված,Ինչո՞ւ ես կրումՔn հոգվո միջումԱյդ աստվածություն:

Եթե չե՛ս աստված`Ուրեմն չկա՞Երկինք և երկրում—Բնա՛վ աստվածություն:

«Մի՞թե արյունո՛վ գրվեցավ՝Ճակատագիրդ — անբախտ հա՛յ.Հայրենիքդ՝ քեզ բանտ դարձավ.Օտար աշխարհն էլ բերեց վայ...։»

Կարծես եդեմի ճեմելիքներովՄնջիկ, միայնակ զբոսնում էի.Բյուր ծաղիկների վառ-վառ գույներովԻսպառ հիացած՝ զմայլում էի։

Անթիվ թռչուններ, մին մնից սիրուն,Լսեցնում էին ինձ՝ յուրյանց երգեր.Եվ քերոբեներ, անհամար, անհուն,Գեղգեղում էին սրբազան երգեր:

Այդ մի երազ էր... Բայց կախարդական...Թողեց իմ սրտում վշտեր անհամար...Կամ թե առ աչոք թիլիսմ դյութական,Որ կրակ վառեց հոգվույս մեջ անմար,

Ինձ այն ժամանակ՝ քանի՜ գեղեցիկԵրևեցավ նա այն ծառերի տակ.Չէր նա հողեղեն — մարմնազգեցիկ,Որպես հրեղեն՝ էր սիրուն հրեշտակ,

Նրա կիսամերկ մարմին ծածկում էրՇղարշի թեթև սփածանելիք.... Պայծառ երեսի վերա խաղում էրՄի սիրտ գրավող և ուրախ ժպիտ:

նրա այն մեծ-մեծ սև աչիկներըՓայլեին որպես մի վառած ղամբար,Եվ փղոսկրյա պարանոցի վրաԹուխ գանգուրները՝ բռնել էին պար:

Նա թեթև, որպես մի բարակ զեփյուռ,Վազեց, կանգնեցավ ինձ խիստ մերձակա,Հազար պչրանքով՝ հազար հրապույրԱրտափայլում էր երեսի վրա:

«Ուսկի՞ց հայտնվեցար դու այդ երկնաճեմԶբոսարանում միշտ — անմահների,

Ո՞ր ձեռքը բերավ քեզ աստ ի հԵդեմ.Պատմիր, խնդրեմ, ով իմ նազելի»։

Նա այդպես խոսեց, բայց մեղր կաթեցՆուրբ շրթունքներեն վարդագույն կարմիր.Այլ ծանոթ ձայնը ինձ քաջալերեց,Ես հառաջ տարա այդպես իմ խնդիր։

— «Ուժգին հողմերի թևերի վերա՝Չափեցի անհուն այդ տարածություն.Ես քո տեսության այս տեղում եկա.Ինձի պաշտպանեց գաղտնի Զորություն»:

— «Այստեղ ես եկա, ով իմ հրեշտակ,Տեսնել, արդյո՞ք, թե հավիտենիցՄեր ճակատագիր, մեր բախտ և վիճակՈ՞րպես են վճռված նախախնամողից»։—

«Ե՛կ ինձ հետ, ցույց տամ այն տխուր հանդեսՄեր ճակատագրի, սիրելիդ անգին.Եթե սիրտ ունիս, դու նայի՛ր և տե՛սՑավալի պատկեր մեր դառն վիճակին»։

Այդպես նա խոսեց, բայց իսկույն փոխվեցՍիրուն երեսի այն կարմիր գույնը.Փայլուն աչքերն արտասուք թափվեցԲռնեց իմ ձեռքեն, տարավ մյուս կողմը:

Այն մի պարտեզ էր,ուր նա ինձ տարավ,Թարմ ծաղիկներով զարդարած համակ....«Ահա՛ այդ վարդը, նա ինձ ցույց տվավ.«Է մեր վիճակի ստույգ օրինակ»:

Աչքերուս առջև մթնեց, սևացավ.Տրտում տեսարան խռովեց իմ հոգին.Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին։

Ես տեսա մի վարդ, ի՜նչ քնքշիկ վարդ...Դեռ նոր էր փթթել ծաղիկ ու սաղարթ,Դեռ նոր էր օդը նրանից ծծումՅուր եթերական անուշհոտություն:

Տեսա ես վարդը... о՜հ, զզվելի բուԴեղին թաթերով էր նրան գրկել.

Գրկել էր վարդը... օ՜հ դեպք ահարկու,Եվ յուր ժանտ կուրծքին նրան պինդ ճնշել։

Քրքրում էր թերթերը... բերում էր սարսափ,Ստվերախիտ թուփը կաներ տերևաթափ,Քրքրում էր թերթեր, թափում էր գետին,Խառնում էր նրանց հետ սյավ հողին։

Աչքերս խփեցի, շուտով անց կացա,Այլևս չտեսնեմ այդպիսի եղեռ.Նորան չէր հեռու, այլ խիստ մերձակա՝Տեսա ես մի այլ սգավոր պատկեր.

— Տխո՜ւր անապատ... տատասկի մացա՜ռ,Ուր բուսել էին փուշեր հոգեառ.Փուշե՜ր թունավոր, փուշե՜ր ծակոտող...Ո՜հ, ես զգացի, սարսուռ, ահ և դող:

Մի սիրուն սոխակ, վարդի ջերմ երգակ,Փուշերու վերա, թռչոտում էր միակ.Թոչոտում էր նա, լալով, ճչալով,Հոգնած թևիկներ հեզիկ շարժելով։

Դեպ վարդ գնալու կ’ուներ նա միշտ փույթ,Գոգցես արգելեր ձեռք աներևույթ.Գուցե թե նորան ավերակաց ժառանգ՝Սպառնում էր շատ սարսափ ու զարզանդ։

Ծակում էր փուշը խղճի նուրբ դոշը,Չէ՛ր կարում թառիլ ձայնով անուշը.Այնպես թռվռաց, երկար ճլվլաց,Աչերեն թափեց շատ արտասուք, լաց։

Նվազած թևիկներ՝ կախեց, վայր ընկավ,Յուր փափուկ կուրծքը փուշերուն զարկավ,Նետեր ցցվեցան սրտում սոխակին,Վա՜րդ, վա՜րդ, կոչելով փչեց սուրբ հոգին...

Երկինքը գոռաց, մրրիկը սուլեց,Կայծակ և կրակ միմյանց հետ խառնեց,Մտավ արեգը՝ ամպերու տակը՝Անիրավ գործի չդառնալ վկա:

Ճղացի որպես կատղած խելագար,Հարձակեցա շուտ՝ գե՛թ հասցնել մի ճար.

Արդեն մեռա՜ծ էր... տաք արյան բոսորՆերկել էր կարմիր՝ կուրծքը փառավոր։

—«Այս ի՞նչ օրենք է, այս ի՞նչ դատաստան,—Գռռացի հայնժամ.— «Այս ո՞ր անպիտան՝Բարի գործի մեջ՝ անարդար վճիռԽառնեց, կատարել այդպիսի ոճիր»:

«Տե՛ս, այնտեղ նստած միակ ծեր մարդը»Մեկնեց նազելին նուրբ ցուցամատը.«Նա յուր վիճակված հոտերու անթիվԷ կեղեքիչ գայլ, անիրավ հովիվ»։

«Այսպես վճռեց, որ լինին բաժանԵրկու սիրահարք՝ միմյանց սիրարժան.Այսպես վճռեց. Ռուստամ և Սալբին՝Չհասցնեն նասիբ միմյանց նասիբին...»:

Աչքերս վառվեց, կայծակ փայլակեց,Ահ ու դող, զարզանդ՝ ինձի պաշարեց.Ամպի գոռոցը, մրրիկն ահաբեկՄիախաոնվեցան՝ վերջին ձայնի հետ...»

«Ալելույա, ալելույա,Վերնատունը դատարկ է,Էշը մեզ հպատակ է,Բարձի՛ր, քանի ատակ է,Երուսաղեմա հիշատակ է»;

«Ալելույա, ալելույա,Մեր տղա, շունը հաչում է,Կծոտը մեզ ճանաչում է,Աչքերդ շուտ թաց արա,Գնա դուռը բաց արա»։

«Նանիկ արա, սիրուն որդյակ,Դու նանի՜կ, նանի՜կ, նանի՜կ,Նանիկ արա, շուտ մեծացի՜ր,Քեզ մատա՜ղ է իմ ջանիկ:

«Օրորոցդ մոր ձեռքով`Մեղմիկ, հանդարտ` կշարժեմ,Քո մեռած հոր հիշատակըՔեզ երգելով կպատմեմ.

«Հայրդ էր հզոր առյուծ,Այն քաջ-արին Երվանդ,Նա ուներ դեպի յուր ցեղը`Շատ սեր, շատ գութ, շատ եռանդ

«Մի օր հեծավ յուր սև ձին,Ելավ նա դեմ ոսոխին,Յուր հետ յուր քաջ ծառաներ`Գնաց վանել թշնամին:

«Թշնամին էր քաջն Ռավո`Այն վիթխարի աժդահան`Զարկեց հորդ սրտի մեջՅուր նիզակը հոգեհան

«Զարկեց հորդ սպանեց,Մեր հոտերն ավար տարավ,Վրանները կողոպտեց,Նա մեզ ոչինչ չթողավ:

«Նանի՜կ արա, աչքի լո՜ւյս,Նանի՜կ, որ շուտ մեծանաս`Քո անտերունչ քաջ ցեղինՀորդ փոխան տիրանաս:

«Մեր ծաղկավետ սարերը,Մեր խոտավետ արոտներ,Արածում են թշնամյացԵվ օտարներու հոտեր.

«Մեր պաղ, հստակ աղբյուրներՊղտորում են պիղծ շրթունք,Մեր թշնամյաց կուրծքերըԶարդարում են մեր ծաղկունք:

«Հպարտ, ազատ մեր ցեղը,Ամոթալի հիշատա՜կ...Ծռել է յուր պարանոցՄեր հաղթողի լծի տակ:

«Իսկ մենք պանդուխտ, անտերունչ,Թափառում ենք սարեսար,Օտար ձեռքերու կարոտ,Հողի՜ն եղած հավասար:

«Անա՛րգ, գերի՛, անպատի՛վ,Որպես պիղծ ազգ, անամոթ,Թքում են մեր երեսին,Ապտակ զարկում մեր գլխին,

«Նանի՜կ կասեմ, իմ հրեշտակ,Նանի՜կ կասեմ երգելով,Նանի՜կ կասեմ երգելով,Ողբերգելով ու լալով...:

«Երբ մեծացար աստուծով,Ա՛ռ հորդ նետ-աղեղը,Հեծի՛ր նրա նժույգը,Կրկին տիրե՛ քո ցեղը:

«Խնդրե՛ հորդ վրեժըԱյն սեգ, անգութ հաղթողեն,Ա՛ռ նրանից հոտերը,Արտաքսե մեր սարերեն:

«Նորա երկաթի կուրծքի մեջԴու էլ ցցե՛ քո մզրախ,Երկու բուռն արյունիցԴու խմե ուրա՜խ-ուրա՜խ:

«Խմե՛, և թո՛ղ զովանաՔո մոր կրակված սիրտը,Խմե՛, և թո՛ղ հանդարտվինՀորդ կարոտ ոսկերքը:

«Նանի՜կ կասեմ, դու քնե՛,Ո՛վ իմ հրեշտակ արդար,Քնե՛, զի դու միայն եսՄորդ սրտին մխիթար...:

Օ՜րո՛ր կարդա՛, ո՛վ գթոտ մայր,Մինչ մեծանա քո որդինՀոր ոսոխից նա պահանջեՑուր վրեժը դառնագին։

Այդ ձայնիկը քո օրորի.Այդչափ տխո՜ւր և տրտո՜ւմ,Բորբոքում է իմ արյոնըԿրակ է ձգում իմ սրտում։

Այդ կրակը ինձ այրում է,Ինձ կտանե՜ գերեզման…Արդյոք կլինե՜ր՝ զինվորվեիՔո թշնամու հանդիման:

Կիլիկիայի վեհ առյուծին՝Արժանավոր ո՛վ կորյուն,Քո սարերի ազատությանՆվիրեի իմ արյուն:

Անգործ, հանգիստ՝ մեր պատիցըՔարշ է ընկած թվանգը,Ցուր պատենում՝ իմ սայրասուրԹուրս ուտում է ժանգը:

Իմ նժուգը՝ գետնին տալով,Յուր սմբակը տրոփում,Պատերազմի ասպարեզինՆա էլ ինձ հետ փափագում:

Գութը շարժվում ամեն սրտի,Որքան լիներ նա մեռած,Երբ տեսնում է մի ամբողջ ազգԳերության մեջ շղթայած

Հայոց որդիք խլացած են,Լսել չկամին քո օ՜րո՜ր,Ստրկության ծանր լծի տակՃնշվել կամին ամեն օր:

Օ՜րո՜ր, կարդա՜, թող մեծանաԱռյուծենի մանուկը.Պետք է նրա ամրացնել՝Տկարացած բազուկը,

Որ կարենա քաջի նմանԿրել հոր նետ-աղեղը,Թշնամու ժանտ գերությունից`Ազատելու յուր ցեղը:

Կ՛գա օրը… հսկայի պես`Նա դեմ տված յուր դոշը,Դեպ պատերազմ կբարձրացնեԱզատության դրոշը:

Եվ նրա հետ շատ քաջազունքՈւխտ կ ուխտեին այն դաշնով. —Հայրենիքի փրկությունըԳնել իրանց արյունով…

- «Ափսո՜ս, որ այդպես անփառք և անշուք,Փափուկ մահճի մեջ՝ փչեցիր քո հոգին,Ափսո՜ս, որ մահը քեզի հանդիպեցՔո խաղաղ տնակի կամարի տակին։

«Դու մի քաջ էիր՝ արի և հզոր,Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,Կովի դաշտիցը քո արյունոտ դինԵս տուն բերեի՝ սրտով գո՜հ, ուրա՜խ.․․։

«Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուքՔո արյունաներկ դիակի վերան,Ինձ ցավ չէր հայնժամ ողբալով երգելՔո պարծանքներով կանգնած գերեզման։

«Զի հայոց տիկնայք ինձի կասեին`Փա՛ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,Դու բախտավոր ես կնիկների մեջ,Զի կորուսիր այր` քաջ, հսկա, արի:

«Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուքԱրնով զարդարված դիակիդ վերան,Եվ ծաղիկներով պճնել, զարդարելՔո միշտ պաշտելի հողադամբարան։

«Թող պատերազմում, քաջ ՀարքիներիՀարյուր գերիներ բերելով թալան,Հազար ձիավոր քեզ հալածելիս,Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան:

«Թո՛ղ կռվի միջում, Արարատյան դաշտումԱզգի, կրոնքի, հայրենյաց համարՍուրը քո ձեռին, փառավոր մահով։Թո՛ղ դու զոհեիր քո արյուն արդար։

«Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակելՔո այդ սև, հպարտ, շիջած աչերը,Զի հազար աչեր պիտի արտասվեինՔո հզոր թրից սպանվածները։

«Զի ես գիտեի, որ դու թռցրիրՀարյուր գլուխներ թշնամու ուսերից,Զի ես գիտեի, որ դու զրկեցիրՀարյուր կնիկներ իրանց այրերից։

«Այդ զարհուրելի խոր-խոր սպիներՔո արությանցը— վկա և նշան,Չունի մի տղամարդ հայոց քաջերից,Ո՛չ քուրդ, ո՛չ արաբ և ո՛չ մի թուրքման։

«Բայց, ափսո՜ս, քեզ հետ՝ ալ-վարդակարմիրԴու մի թարմ սպի չտարար գերեզման,Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահովՓափուկ մահճի մեջ... քո բարձի վերան...։

Այդ ի՞նչ եմ տեսնում... քոռացեք աչքե՛ր,Այդ ի՞նչ է աստված, ինչ տխուր պատկեր...Դժո՛խք, ով դժոխք, ինչո՞ւ չես բացվում,Իմ խղճիկ մարմին դեպի քեզ քարշում։

Վեր կաց, մի քնե, որդյակ իմ չքնաղ,Իմ սիրուն հոգիս՝ քեզ կտամ մատաղ.Բաց արա աչերդ, ով իմ կենաց հույս,Մի խավարեցրու մեր արև, մեր լույս։

Մի՛ փակե աչերդ, այդ սև-սև աչեր,Ա՜խ, քեզ թող օգնեն սուրբ աջեր, խաչեր...Քեզ եմ աղերսում, հզոր սուրբ Սարգիս,Կա՛մ փրկիր որդիս, կա՛մ առ իմ հոգիս։

Լսե իմ ձայնիս, խղճա քո խեղճ մայր,Մի՛ ցցե սրտումը նետեր քառասայր,Մի՛ թող դու նորան դնել գերեզման՝Յուր անգին որդին, որդին աննման...։

Վեր կաց, մի քնե, որդյակ իմ սիրուն,Մի քանդե քո հոր և քո խեղճ մոր տուն,

Հիշե մեր սարեր, հիշե մեր դաշտեր,Ծաղկած այգիներ, աղբյուրներ, գետեր։

Առանք քեզ ծաղկոց, պարտեզ, բուրաստանԵն փուշ, տատասկի մացառ անպիտան.Առանց քեզ մեխակ, շուշան, նունուֆարՉեն անուշահոտ՝ և վարդերը քյաֆուր։

Երբ որ պարտեզում դու ծաղկապսակ՝Մնջիկ ման գայիր, որպես հրեշտակ,Վարդը նուրբ թերթերն կամենար ներկելՔո շքեղափայլ թշերուն հասցնել։

Երբ որ անտառում՝ ուրախ խնդամիտ՝Կհնչեցնեիր ծառեր թավախիտ,Սոխակը ձայնիդ երգակից լիներ,Հովվի հոտերը քեզնով կհրճվեր։

Վեր կաց, իմ հրեշտակ, վեր կաց կյանքիս հույս,Մեր խավար օրին դու ծագե մեզ լույս,Առանց քեզ մի ժամ, և հոժար ինքնակամ,Անգութ Գրողին՝ ես հոգիս կտամ...։

Երանի մի ժամ, երանի մի օր`Գեթ եա լինեի` անմահ թագավոր.Սուրբ Մասիս յուր գլուխը`Խոնարհեցներ ինձ աթոռ:

Ախ թե մի րոպե... գուցե մի վայրկյանՁեռումս կրեի տիրոջ գավազան։Ամպերու վրա`Դնեի ես գահ,Երկինք-երկիրը`Դողացներ իմ ահ,

Գոռայի բոցով, որոտ. կայծակովՀայոց քաջերը՝ զարթնեին շուտով,Սուրք բղբղային, նիզակք խաղային,Վառոդք կապարած կարկուտ տեղային:

Գլխով, լեշով լեցնեի`Արարատյան ձոր ու փոս.Երեսը դաշտին ներկեի`Խոխոջներով կարմրահոտ:

Հա՛յր Երասխ, ալիքներդՀրճվելով խաղ առնեին.Մեր թշնամյաց լեշերով`Մասսի կուրծքը զարդարեին.Մեր թշնամյաց արյունով`Նորա թշեր ներկեին:

Հիմքից դեպ վեր շրջեիԱրյունախում......

Ինտոս գետի ափի մոտ`Հաղթության դնեի արձան:

Ոտքի տակ ես փշրեի`․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Պահանջեի որդիքս,Որքան կուլ տվեց անհագ.Ժողովեի հայ ազգը`Իմ հաղթող դրոշակիս տակ:

Հայոց փշրված քաղաքներՎեր կանգնեի փառավոր,...ծովի ափի մոտ`Ես դնեի իմ աթոռ:

Ռուբինյան վեհ թագը,Անփշելին գավազանԹող հովվեր հայոց ազգըՄիշտ, անփոփոխ, անսասան։

Ո՜հ, լռվեցեք, տխուր մտքերԻմ հոգվույս մեջ դուք անշարժ,Այդ մեծ բախտը, այդ սուրը օրեր`Հայի ճակտին չե՜ն գրված...:

Աստված իմ, աստված, բարերար աստված,Ամեն քաղցրության լեղի ես խառնած.Աստված իմ հզոր, միշտ հանապազօր՝Խավա՞ր պիտ անես անմեղներու օր։

Ինչո՞ւ ոչ չարը, այլ խեղճ անճարը՝Բար օր տեսնելու՝ չունենա չարա։Անօրենն յուր գահեն՝ խլում չէ գեհեն,Միշտ արդա՞ր Աբել պիտ սարսի քո ահեն։

Ափսոս չէ՞ վարդը. — սիրուն զվարթը.Դեղնի, թառամի,— ծաղկոցի զարդը.

Ափսոս չէ՞ շուշան սիրո միակ նշան,Փուշի մեջ բուսնի, թողնելով յուր գյուլշան։

Եթե դու ես տեր, միշտ եղիր արդար,Չարը խափանիր, բարվույն խնամք տար:Երբ որ սատանան՝ առանձին բնություն,Ես դորան կասեմ.— անիրավություն...

Comments

Loading comments…