Սեր (Րաֆֆի)
Փափկիկ կուսին շիկահերԳունատվեցան վարդ թշեր,Նա հալվո՛ւմ էր, մաշվո՛ւմ էր,Նա քուն չուներ ողջ գիշեր:Նորա դեմքը չէր ժպտում,Նա տխուր էր և տրտում,Կարծես սիրո բոցերըԲորբոքվում էին սրտում:Դադարեցավ այն անուշԵրգի ձայնը միշտ քնքուշ,Խաղն ու պարը թվում էրՆորա աչքին ծակող փուշ:Մի օր խիստ վաղ-առավոտՄական եկավ նորա մոտ,Ընկերուհու տեսությանըՆա շատ օրով էր կարոտ:Զարհուրելով այն աղջիկՏեսավ ընկերը գեղեցիկ,Բայց թառամած և տխուրԷր նոքա դեմք քնքշիկ:— Ինչո՞ւ այդպես, էլ ի՞նչ կա,Մաշվում ես դու, Անիչկա,Ինչո՞ւ այդպես դու լուռ ես,Քո երեսին գույն չըկա:Ասա՜, ի՞նչ է քո դարդը,Չըլի՞ սիրո կախարդը՝Տվեց քեզի հոտ քաշելՁեռքի դյութական վարդը...Ասա՜, ասա՜, սիրական,Ինչ է սրտիդ առարկան, —Կարեկցաբար հարց արեցՆորանից սիրուն Մական:Քաղցր ժպտելով Անիչկա՝(Այնպես քաղցր էլ ի՞նչ կա...)Ասաց յուր ընկերուհուն՝— Սիրահարված եմ, Մակա...Ուրախացավ օրիորդ,Երբ գաղտնիքին եղավ հաղորդ,Եվ գրկելով նրան կոչեց՝— Սիրահարված ես, ղո՞րդ:— Ուղիղ է, քո արևը...Ասա՜, խնդրեմ, ո՞ւմ վերա,Ասա՜, քո հոգուն մատաղ,Ասա՜, ասա՜, ո՞վ է նա:— Չէ՞ կարելի, Մակա ջան,Բացվիլ մինչ այդ աստիճան,Ես ինքս էլ չըգիտեմՍիրույս սկիզբն ու վախճան...Չըկարացավ խեղճ ՄականՀամբերությունը սանձել,Սկսեց նոր հարցերովԸնկերուհուն թախանձել.— Դու բա՜ց արա, իմ ջանիկ,Փակած սրտիդ խոր կնիք.Ինչո՞ւ ես քեզ համարձակԱսում եմ միշտ գաղտնիք:— Ինչպե՞ս ասեմ, Մակա ջան,Նա չէ սիրուն սիրեկան.Կըծիծաղես ինձ վերա:Պատասխանեց Անիչկան:— Մի՜ ամաչի, պարզն ասա՜,Թե սիրել եմ մի փեսա.Մի՞թե փեսա ընտրելըԱղջկա համա միշտ պա՞ս ш:Անիչկան եղավ խոստովան,Մի ծերուկի էր հավան,Նա հարուստ էր, չին ուներ,Ուներ գյուղեր և ավան:Թուլացավ ծիծաղելուցԵրբ նա լսեց այդ զրույց,Երգիծական խոսքերովՄական նորան դարձրուց`— Լա՛վ է, լա՛վ է, Անիչկա,Թո՜ղ լույս լինի քո աչքը,Ես նախանձվում եմ բախտիդ,Դու սիրել ես... հնար չըկա...Իսկ Անիչկան սառնությամբ,Այդ սուր կատակի փոխան,Յուր անկեղծ ընկերուհուն`Այդպես տվեց պատասխան`— Մինը սիրում է մանիշակ,Մյուսը՝ վարդը անուշակ,Բայց ես փուշն եմ սիրում,Այդպես է իմ կոշտ ճաշակ...Բայց Մական, ընդունելովԱվելի ծանր կերպարան,Ցավակցական խոսքերովԽրատում էր նա նորան.— Այդ ցնորք է խեղճ աղջիկ,Կը փոշմանես, իմ ջանիկ,Դու այն փտած ծերուկովՉես լինի գոհ, երջանիկ:Այդ ի՞նչ խելք է, ի՞նչ ճաշակ,Մեռելի հետ ի՞նչ ախորժակԿապել կյանքդ դեռահաս,Քամել դարդի դառը բաժակ:Այդ պսակ չէ, այդ բա՜նտ է,Չէ՞ որ նա միշտ հիվանդ է,Էսօր, էգուց՝ ո՞վ գիտե,Նա յուր հոգին կավանդե:Բերնումը չունի ատամ,Լուծված են՝ ձեռք, ողջ անդամ...Թե որ նա շուտ կըմեռնի,Բոլորն աստծուն փառք կըտան:Ի՞նչ է քեզի հրապուրում,Զոհվելուդ ես համբերում,Չէ՞ այն հրեշ կմախքենՄահվան հոտ է միշտ բուրում:Ափսոս չէ՞ սիրուն մեխակՓնջել փուշի հետը խակ,Ընտրե քեզ ջահիլ տղա,Դու վարդ լինես, նա՝ սոխակ:Ուշադրությամբ լսում էրԱյդ խոսքերն Անիչկան,Նա ժպտելով ընկերինԱսաց՝ Մակա, սիրական:— Ճշմարիտ է քո խրատ,Այո՜ քուրիկ հարազատ,Լավ է սիրել ջեհիլին,Վարել կյանք՝ թարմ, ազատ:Բայց ես ունեմ նպատակ...(Խոր գաղտնիք կա նորա տակ),Գիտեմ, խիստ դժվար բան էԿյանքի հետ խաղալ կատակ:Պսակվում եմ ես նորաՄիայն փողերու վերա,Գիտեմ — սիրել չեմ կարողԱյլանդակված այն ծերը:Շա՜տ եմ սիրում ես, Մակա,Նորա ոսկու քսակը,Այն ինձ համար բաց կանեԱմուսնական պսակը...Շա՜տ եմ սիրում, Մակա ջան,Նորա օրդեն, աստիճան,Իշխանուհի կոչվելուն`Զո՛հ լինելն է միշտ արժան:Նորա փողով, իմ քույրիկ,Կըլինեմ գո՜հ, երջանիկ,Մի՜ նախատիր ինձ, Մակա,Արժե՛ սիրել այդ ծերիկ...Արժե՛ լինել սիրահար,Կրել թավիշ և գոհար,Եվ ձեռքումը միշտ բռնելՃոխ, թանկագին հովահար:Այդ խորհրդից, Մակա ջան,Ես չեմ լինի փոշիման,Ցանկալի է բազմաթիվԱղախնի տալ հրաման:Ունենալ՝ տան կարգուսարք,Սիրուն ծառայք, շքեղ կառք,Եվ շռայլաբար վայելել՝Քաղցրիկ կյանք և ճոխ փառք...Դիմել կրուժոկ, թատրոն,Ուրախությանց կենտրոն,Ամեն կողմից քեզ նայենՍիրուն տղերք և պարոն...Լինել թագուհի Թիֆլիսին,Դիմել մոդնի մագազին,Ամեն օր մի նոր շիկ տալՆոր մոդայով Փարիզին...Դե՜, ինձ ասա՜, ի՞նչն է վատ,Բալ-մասկարադ, տանցովատ,Ով որ դոքա չէ՜ սիրումՎայրենի է, անհավատ:Նորա խոսքը կտրելովՄական ասաց` — Անիչկա,Աշխարհումս առանց փողԻրավ, վայելչություն չըկա:Բայց քեզ պետք է ամուսին,Լա՜վ մտածիր այդ մասին,Ջեհիլ, առողջ մի տղա,Սեր վայելեք միասին...Պատասխանեց Անիչկան՝— Ազնիվ քույր իմ սիրական,Միթե դու չե՞ս իմանումԳաղտնիքն աղջկան…Միթե դու չե՞ս իմանումԱշխարհի չարն ու բարին,Միթե դու չե՞ս ճաշակելՊտուղն արգելված ծառին...Ես կունենամ, իմ հրեշտակ,Իմ ժառանգն և զավակ,Որպես անբախտ մի խեղճ մայր,Չեմ մնա ազգիս նշավակ:Եվ իմ այրը ծերուկԿառնե որդիս յուր գրկուկ,Եվ ալիքին ճնշելով,Կասե՝ «Սիրելիդ իմ ձագուկ...Կըգա մի օր բարի հյուր՝Մահ...: Կըպահանջե ավանդ յուր,Եվ իմ այրիկն անգումանՇնորհ կըտանե խոր գերեզման:Անթվելի հարստություն,Կահ-կարասիք և մեծ տուն,Ինձ և իմ զավակներին՝Կը մնան ժառանգություն:Հասկացա՞ր դու, իմ հրեշտակ,Սրտիս խորին նպատակ.Քանի՛ մեծ արտոնությունՏալիս է ինձ այդ պսակ...— Հասկացա... — ասաց Մական,Հիմար սիրույդ առարկան,Որին, անխիղճ, զոհում եսՄի այդպիսի զոհ պատվական…
Comments
Loading comments…