Անվերջ գանգատներ

Մեր խեղճ ազգը ուսում չունի,Չունի ուսում՝ խելք ալ չունի.Խելոքներըս այդ լավ գիտենք,Բայց, ա՜խ, միայն մենք կըխոսենք։

5Մեր խեղճ ազգը հալածած է,Երկրե-երկիր տարագրած է.Բախտավորներըս այդ գիտենք,Գիտենք և միայն կըխոսենք։

Հայ մըշակը երկիր չունի,10Երկիր չունի՝ հարկ շատ ունի.Հարուստներըս մենք այդ գիտենք,Գիտենք և միայն կըխոսենք։

Հայի տղան գըրքեր չունի,Վարժարանը վարպետ չունի.15Գիտուններս այդ լավ գիտենք,Գիտենք և միայն կըխոսենք։

Հայ տերտերը կարդալ չգիտե,Հայ տիրացուն շատ տըգետ է,Եպիսկոպոսքըս այդ ճիշտ գիտենք,20Օգնելու տեղ լոկ կըխոսենք։

Հայ գեղջուկի աղջիկն ու կինԱնվարձ սեղեխ են թուրք, պարսիկին.Ամիրաներս մի՞թե չգիտենք,—Օգնելու տեղ լոկ կըխոսենք։

25Աչքըս դարձնում Արևմուտքին,Արև ծագե սլավոն ազգին.Հայի արևն, ահա՛ վեց դար,Համատարած պատե խավար։

Հայի գանգա՜տ, անվերջ գանգա՜տ,30Տըրտունջ ու լաց, սուգ անընդհատ...Ե՞րբ ապա սաստ, ե՞րբ սրո շաչյուն,Փողի ձայներ, մարտի գոչյուն...

Թուրը ձեռքես թուրքը առավ,Տվայտանքե խելքըս թըռավ.35Անգո՜ւթ ռոզնեց, մի՞թե չես տալԱղետալի բաղդըս սըգալ...

Comments

Loading comments…