Գինի և ջուր
Երեկ բժիշկ կանչեցի, գլխիս մեկ դեղ խնդրեցի,Նա ինձ դեղ տալ չուզելով, ասաց մի՛ խմիր գինի,Արյունս գլխիս տվեց, բերնումս խոսքս սառեց.Ասի՝ ի՞նչ է պատճառը, որ ինձ գինին պաս դրվեց.5Բժիշկն ասաց, պատվելի, պատճառն այս է իսկ հայտնի,Որ միշտ գլուխդ կպտտի, երբ էլ որ խմես գինի.Ասի՝ բժիշկ, դու սուտ ես, դու լավ մարդ չես, բժիշկ չես,Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար.10Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին։Եղբայրք, բերեք շուշեքը, լցրեցեք բաժակը,Խմենք ու առողջանանք, ասենք սուտ է բժիշկը.Մեզ գինին չի հարբեցնիր, նաև չի հիվանդացնիր,Խմենք կարմիր նեկտարը, մեզ մարդ հիվանդ չի տեսնիր։
Comments
Loading comments…