Եղիշե
Ոսկեծըղի, գեղեցկատիպՈ՜վ իմ գըրքույկ ոսկեշունչ,Ազգիս փառքը, անբախտ օրըԴու քարոզող անմըռունչ:
5 Ո՜վ պիտի տար այն անըսպառՍերն ու գութը դեպ Հային,Թե որ մարդիկ քեզ, ով գըրքույկ,Երբեմըն չի կարդային։
Քեզ կարդալով՝ կըմոռանամ10 Ես թերությունք մեր ազգին,Դեպ հայ եղբարքս գութ ու սիրովՄիշտ կը լրցվի իմ հոգին։
Մըտքիս մեջը ես միշտ կասեմ.«Սերունդը Վարդան մեր Քաջին15 Անհընար է՝ անփառունակԸստրուկ մընան կամ կորչին»։
Կամ՝ տեսնելով հեք Հայ տերտեր,Սուրբ Ղևոնդին կը հիշեմ,Ու հուսահատ տըրտում մըտքեր20 Ինձմեն հեռու կը քըշեմ։
Եղիշեին Հայք կարդալով,Նոր հույսերով կը լըցվին,Հայի գալոց բարիքն նոցաՀոգվո առջև կըբացվին։
25 Հա՛յ պատանի, շուտ-շուտ կարդա՛Այս գըրքույկը ոսկետառ,Որ համոզվիս՝ թե մեր հայըԿորչելու ազգ չէ՛ իսպառ։
Comments
Loading comments…