Հույս (Ռափայել Պատկանյան)
Թո՛ղ փըչե քամին պաղ-պաղ, երեսիս,Վերեն ամպերեն սաստիկ ձյուն թո՛ղ գա,Որքան որ կուզե` թող փըչե Հյուսիս,Հուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գա։
Թուխպը թող պատե երկինքը պայծառ,Թանձըր մառախուղ երկիր թո՛ղ փակե,Տարերք աշխարհիս խառնըվին իրար,Հուսով եմ, վաղ-ուշ, արև պիտ ծագե։
Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա հալածանք,Խավա՛ր թող դառնա անաղոտ լույսը,Սարսափելի չեն հային տառապանք`Միայն․․․ չի հատներ խըղճուկի հույսը։
Comments
Loading comments…