Մայրաքաղաքում կրթած հայ երիտասարդ

Տեղը եկավ՝ Հայ է նա, տեղը եկավ՝ այլազգի,Իրոք ո՛չ այդ և ո՛չ այն է, այլ ծընունդ մի նոր ազգի։Հագնըվում է նա միշտ en grand, ման է գալիս à la chique,Ճաշ է ուտում, ո՞ւր եք կարծում, chez Dussean կամ Dominique5Կարդում է նա Morning, Dèbats, ո՛չ Բազմավեպ, ah! fi! donc!Ֆրանսերեն է կոտրատում, հայերենն է moauvais tno,Զարթում է նա ուղիղ մեկին, անկողնի մեջ թեյ խըմում,Նախաճաշիկն է երեքին, գաղիացիի պանդոկում.Վեցին քառորդ՝ ճաշի ժամ է չընաշխարհիկ մեր Հային,10Ո՛չ թե ստիպված է այդ անել, այլ որ վըրան շատ խոսին։Ուշի ուշով հետևում է Պետերբուրգի լուրերուն,Դերձկից էլ ճիշտ տեղյակ է новомодный շորերուն.Թեև զուրկ է մուզիկայից, բայց опера սիրում է,Бозио-ի անուշ ձենից նորա խելքը գընում է.15Պինդ խոսում է, ինչ որ կանխավ feuilleton-ումն է կարդել,Խոսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել.Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զրույցին,Պախարակում է Hugo-ին ու սիրում է Դիկենսին։Նա սիրում է, նա ատում է ո՛չ սեփական իր խելքով,20Նա խըմում է, նա ուտում է ո՛չ իր բերնի ճաշակով։Նորա խելքը feuilleton-ն է, прейс–кураннт-ն է ճաշակը,Ու Գիտությանը ճեմարանը է ո՛ր ասես պանդոկը։Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,Ու հետ դառնում իր հայրենիք՝ դատարկ խելքով ու ջիբով։25Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են, անհեթեթ,Միայն ինքն է խելոք, գիտուն, իսկ այլք՝ կոպիտ ու տըգետ։Այդ ի՛նչ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,Նա՛ է հիմար, որ անարժան տա պատիվը հիմարին.Բընութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,30Մեծ հունար չէ փողոցներում աննըպատակ միշտ ման գալ։

Comments

Loading comments…