Մշեցոց նոր սերունդ
Երբոր մայրը երկունքովԱշխարհ բերե երեխա,Հայրը որդուն մի սըրածՊիտի դաշույն տա ընծա։
Երբ երեխան մեծանա,Խաղալիքներու փոխան՝Հայրը ձեռքը պիտի տաՄի մահաբեր հըրացան։
Երբոր տըղին վարժատունԳա ժամանակ երթալու,Նախ՝ սուր խաղցնել, և ապաՊիտ սովրեցնունք կարդալու։
Կարդալ-գըրել լավ բան է․․․Բայց որ հասավ քննություն՝Աշակերտին հարցուցե'ք —Վոթել գիտե՞ նա արյուն։
Լոկ դուք այսպես հուսացեքՓըրկել խղճուկ Հայաստան․․․Ազատ, անկախ մարդ երբեքԼինելու չէ՛ մուրացկան։
Comments
Loading comments…