Նոր տարի (Ռափայել Պատկանյան)
Երնե՜կ, թե այս Նոր տարինՎերջ տար հայի ցավերուն․Չարը կորչեր, ու բարինԲուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս Նոր տարինԱզատ շընչեր Հայաստան,Եվ շուրջ Մասիս մեր սարինՓայլեին արտ-անդաստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարինՈտքի կանգներ Հայաստան,Եվ կիսաքանդ մեր ԿարինԼիներ քաղաք մեր ոստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարինՀայ սըրտի մեջ ուժ հոսեր,Ապավինած յուր սըրին,Հայը քյուրդեն չի սարսեր։
Երնե՜կ, թե այս Նոր տարինՀայ ազգ ի մի գումարվեր,Ի գլուխ Կարնո հայ ամրին,Հայի դրոշակ ծածաներ։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք,Կըկատարվի այդ ամեն,Եթե իսպառ մենք հանենքՓոքրոգություն մեր սըրտեն։
Comments
Loading comments…