Արցունքին քերթվածը

Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետԿը տոչորի հետքը վերջին համբույրին,Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ,Թող սերերու հետին բոցերը մարին։

Գգվանքներու ծովուն վրա ալեվետ,Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ,Իջիր սառած երազներուն վրա սրտին։

Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան,Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտումՓլատակներուն վրա տենչին ու հույսին․

Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում։

Comments

Loading comments…