Գիշերին մեջ

Հայկ եղբորս հիշատակին

Կլայննա երկինքը անծա՜յր ու ջի՜նջ,Գյուղին վրա քիչ քիչ մութը կըկոխե,Ամեն բան իրեն գույնը կըփոխե,Հանդա՜րտ ամեն կողմ, մո՜ւթ է ամեն ինչ:

Վարդն իր աչքերը կգոցե մութին.Ծառերն են կեցեր լո՜ւռ, բազկատարա՜ծ.Նոճին իր գլուխն է վեր կարկառած.Լույսեր կ՚արյունին ծառերեն անդին:

Ահա կքննա բնությունն համակ.Կայնքը դադրեցավ. թռչուն մը մինակ,Միս մինակ – ինչո՞ւ – կ՚երգե տրտմունակ:

Գիշերային այս լռության մեջ խորին,Իր սրտաբուխ երգերն սրտես կթռին,Ու մինակ-մինա՜կ – ես կու լամ լռին…

Comments

Loading comments…